12:10 11.08.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է ձեռնարկում Վաշինգտոնի պատժամիջոցների դեմ: Այս մասին նա հայտնել է РИА Новости լրատվական գործակալությանը Սերբիա այցի ընթացքում:
«Այս պահին պատասխան գործողությունները մշակվում են: Մենք հայտարարել ենք, որ, ցավոք, ստիպված ենք հերթական անգամ հարաբերությունները լավացնելու և փակուղուց հանելու մասին մտածելու փոխարեն՝ հայելային քայլեր ձեռնարկել», – նշել է Զախարովան:
Մարիա Զախարովան նաև բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ ձեռնարկում:
«Հարցը Ռուսաստանը չէ, այլ, հավանաբար, այն, որ ԱՄՆ-ն պարզապես հասկանում է, որ կորցնում է հետագա զարգացման ռեսուրսները, այն նույն ռեսուրսները, որոնք բավարարում էին այն մշտական ճգնաժամերից դուրս գալու համար, որոնց առջև կանգնում է աշխարհը: Այդ ռեսուրսներն այլևս չկան, և նորանոր ռեսուրսներ են անհրաժեշտ, իրական էքսպանսիա է անհրաժեշտ՝ քաղաքական, ֆինանսական, տնտեսական», – նշել է Զախարովան՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում Վաշինգտոնը պատժամիջոցների քաղաքականություն է վարում և՛ Չինաստանի, և՛ Իրանի, և՛ նույնիսկ իր գործընկեր Եվրոպական Միության դեմ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել էր ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին «Ռուսաստանի կողմից Սոլսբերիում քիմիական զենք օգտագործելու պատճառով»: Սահմանափակումները երկու մասի են բաժանվում. առաջինն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին, երկրորդը՝ 3 ամսից, եթե Մոսկվան քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ տա և ՄԱԿ-ի դիտորդներին թույլ տա տեղում ստուգումներ անցկացնել:
Կրեմլը նոր պատժամիջոցներն անվանել էր անօրինական, իսկ դրանց ներմուծման ձևակերպումը՝ լիովին անընդունելի:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...