23:06 23.09.2022
ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները։ Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը:
Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք չմեկնելու հորդորով:
23:52 13.03.2025
Վեդիի ԲԿ-ն վերաձևավորման կարիք ունի. թե´ շենքային և թե´ բովանդակային առումով փոփոխությունների ենք գնալու. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վեդիի ԲԿ: Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. անհրաժեշտ է երեք տարբեր շենքերում բուժծառայության մատուցումը կազմակերպել մեկ հարկի տակ, ապահովելու նաև ծախսարդյունավետությունը: 2025 թվականի կապիտալ շինարարության ծախսերով նախատեսված է այս տարի վերանորոգել ծննդատան ներկայիս շենքը, որտեղ պետք է միավորվեն պոլիկլինիկական և […] ...
23:45 13.03.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտերՄարտի 13-ին, ժամը 14:00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին հարակից տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ […] ...
23:36 13.03.2025
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձոր, Գյումրի և Հրազդան քաղաքներումՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մարտի 3-ին, 6-ին և 7-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Գյումրի քաղաքում՝ մարտի 1-ին, 4-ին, 5-ին և 6-ին, Հրազդան քաղաքում՝ մարտի 1-ին և […] ...
23:27 13.03.2025
Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»: […] ...
23:16 13.03.2025
Յամալի հերթական պատմական ռեկորդը«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում գոլ էր խփել ու գոլային փոխանցում կատարել, ինչի արդյունքում գրանցել է պատմական ռեկորդ, հայտնում է CBS Sports-ը։ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը 17 տարեկան և 241 օրականում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել։ ...
23:07 13.03.2025
Կարո՞ղ է արդյոք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն ազդել Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի վրաԵվրախորհրդարանն այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բանաձևի վերջնական տեքստը տարբերվո՞ւմ է նախագծից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […] ...