Տեսանք, զարմացանք, վախեցանք, հիացանք. բնության բացառիկ անակնկալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Տեսանք, զարմացանք, վախեցանք, հիացանք. բնության բացառիկ անակնկալները

18:10 03.03.2018

Շատ կարճ ժամանակ առաջ էր, երբ համացանցում այս լուսանկարները տարածվեցին՝  «Լուսապսակով արև» անունով: Բնության արտասովոր երևույթը  Բրազիլիայում էին նկատել՝ Սանտա-Կատարինա նահանգի վարչական կենտրոն  Ֆլորիանապոլսում և հարակից մի քանի քաղաքներում արևի շուրջ փայլուն, գունեղ օղակ էր հայտնվել:

Globo-ի հաղորդմամբ՝  այդ օպտիկական ֆենոմենը կոչվում է Հալո՝ լուսապսակ: Երևույթը տեղի է ունենում տրոպոսֆերայի վերին շերտերում՝ սառցե բյուրեղների պատճառով։ Համցանցում այս ու այլ լուսանկարները կայածակնային արագությամբ տարածվեցին: Հայաստանի երկնքում այսպիսի բան դեռ չի եղել, բայց անպես չէ, որ ոչինչ չենք տեսել:

 

 

                                                                               

 

 

Հայաստանի երկնքում նկատված բացառիկ երևություները                                                                 

Էլի շատ ժամանակ չի անցել՝  այս տարվա հունվարն էր, երբ Հայաստանում երկուգիշերը բացառիկ մի երևույթ տեղի ունեցավ՝ միանգամից  բնական 3 երևույթ զուգակցվեցին՝ Գերլուսինը, «Արյունոտ լուսին»-ն ու Լուսնի խավարումը: Բյուրականի աստղադտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Ռադիոլուր»-ին բացատրեց.                                                                                                                                                         

 

«Լուսատուն այսօր Երկրին սովորականից ավելի մոտիկ է եւ 15 տոկոսով ավելի մեծ է երեւում:  Բացի այդ,  դիտվում է նաեւ «Երկնագույն Լուսին». այդպես կոչում են երևույթը, երբ մեկ ամսում երկու անգամ Գերլուսին է լինում: Սա ևս հազվադեպ բան է: Բացի այդ տեղի է ունենում խավարում: Լուսինը ծածկվում է Երկրի ստվերում. իր լույսը չի երեւում, փոխարենը Լուսնի սկավառակը թեթեւ լուսավորվում է Երկրի մթնոլորտից հասած արեւի ճառագայթներով, որոնք դրան հաղորդում են կարմրագույն երանգ. հենց դա էլ կոչվում է «Արյունոտ Լուսին: Գերլուսինը խավարման հետ միաժամանակ շատ բացառիկ երեւույթ է, տասնյակ տարիների ընթացքում մեկ անգամ կարող է տեղի ունենալ», – ասաց  Արեգ Միքայելյանը: 

Հաջորդ քիչ հանդիպող երևութը Հայաստանի երկնքում ոչ թե ուղղակի երևաց, այլ՝ թափվեց: 2017 թվականի հունիսի 20-նն էր՝ երեկոյան ժամը 20-ը, երբ Երևանում, ինչպես այս հրապարակման մեջ են անվանել, «կույր»  անձրև տեղաց: Վայրկյանների ընթացքում ուժեղ քամի էր սկսվեց, զուգակցվել տեղատարափ անձրևով, հետո սելավ էր՝ արևի պայծառ շողերի ֆոնին:  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ShantNews-ին ասաց, որ օդերևութաբանության մեջ «Կույր» անձրև տերմին չկա, չգիտի, թե ինչու են մարդիկ  երևույթը որոշել այդպես անվանել:

                                                                                             

 

Հաջորդ բացառիկը Հայաստանում չի եղել, բայց հայերի հետ ուղիղ կապ ունի: Վրաստանի հայաբնակ բնակավայրում՝ Ջավախքում, Ազգային արգելոցի աշխատակիցներն ու հյուրերը բնության մեջ հազվադեպ հանդիպող երևույթի են ականատես եղել: Նրանց հնարավորություն  ընձեռվեց հետևել ֆլամինգոների երամի միգրացիային: Թռչունները հանգիստ քայլում էին դաշտում, ուսումնասիրում շրջակայքը: Բանն այն է, որ Ֆլամինգոները շատ վախկոտ թռչուններ են և ձգտում են խուսափել մարդկանց հետ ցանկացած շփումից։ Բայց այդ անգամ որոշել էին համաձակ դառնալ, ավելին՝ լուսանկարվել:

 

 

 

 Դարձյալ երկինք վերադառնալով

Անցյալ տարի Մեխիկոյի երկնքում անսովոր մի օղակաձև ամպ նկատվեց: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր Facebook-ի էջում տեսանյութ հրապարակեց ու այն տարօրինակ անվանեց:  

Բրիտանական Մանչեստր քաղաքի բնակիչները  շրջված ծիածանի մասին խոսեցին: Դրա նկարները համացանցում տարածեցին: Մասնագետները նշում են, որ այդ երևույթը կոչվում է նաև զենիթային աղեղ։ Այն սովորաբար հայտնվում է, երբ երկնքում կան փետրավոր ամպեր: Շրջված ծիածան շատ հազվադեպ կարելի է տեսնել, քանի որ այն լինում է  շատ բարձր հատվածում։ Բացի այդ, այն հնարավոր է մի շարք մթնոլորտային պայմանների կոմբինացիայի պարագայում։  Ծիածանը հայտնվում է այն պատճառով, որ արևի ճառագայթները անցնում և արտացոլվում են օդում առկա կաթիլների, անձրևի կամ մառախուղի մեջ։

                                                                

 

 

Թռչող ափսեի նման այս  ամպն արդեն  Իսպանիայի Կանարյան կղզիների երկնքում են տեսել

 

 

 

 Իսկ այս մեկը Գերմանիայի երկնքից է

 

 

 

 

 

 

 

 

Իսկ այս դեպքում արդեն ամպերի չէ, սառույցի մասին է խոսքը: Լուսանկարիչ Ալեքս Կորնելը 2014թ. դեկտեմբերին լուսանկարել է բնության բացառիկ երևույթ: Լուսանկարներն արվել են Անտարկտիդայում՝ Դրեյքի նեղուցում։ Շուռ եկած սառցալեռան տարիքը մի քանի հարյուր հազար տարի է։

 
 

 

 

 

 

 

 

Իսկ այս նկարն արդեն ասում է, որ Դանիայի երկինքն էլ հեռու չի մնացել բացառիկ երևույթներից: Մի քանի օր շարունակ այնտեղ տարօրինակ գունավորումներով լուսե բծեր էին երևում: Գիտնականները դժվարացան որևէ գիտական բացատրություն տալ, բայց պնդում էին, որ խոսքն այս դեպքում հաստատ  բևեռափայլի երևույթը մասին չէ:

 

 

 

                                                                 Բացառիկները նաև վտանգավոր են լինում

Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հիանալ դժվար է: Օրինակ, Պորտուգալիայում տեղի հրշեջները տեսել ու նկարել էին, թե ինչպես է անտառային մոլեգնած հրդեհը միաձուլվում տորնադոյի հետ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են տորնադոյից արձակվում հրե լեզվակներ: Այս դեպքում գործ ունեին կրակե տորնադոյի հետ:

 

 

 

 

Պտտահողմերի թեման շարունակելով՝ նաև սրա մասին խոսենք: 2017 թվականին Խորվաթիայում՝ Ադրիատիկ ծովի վրա առաջացած հզոր ամպրոպային ամպում  միանգամից 5 պտտահողմ եղավ: Հայտնի է, որ 2017-ն, ընդհանրապես,  տորնադոյաշատ էր, հատկապես ԱՄՆ-ի համար, որտեղ պտտահողմերի բոլոր տեսակները գրանցվեցին՝ իրար հաջորդելով:

 

 

 

 

 

Իսկ Մեքսիկայում բանն անգամ  ստորջրյա տորնադոյի հասավ: Լուսանկարիչ Օկտավիո Աբուրտոն Մեքսիկայի ափերի մոտ այդ բացառիկ տեսարանի ականատեսը եղավ, լուսանկարեց  հազարավոր ձկների մասնակցությամբ պտտահողմը:

 

 

 

 

Այս դեպքում  արդեն պտտահողմի մասին չէ, այլ գնդային կայծակի: Սլովենիայում  օդերևութաբաններն ամպրոպի ժամանակ  են ֆիքսել բնության մեջ բացառիկ համարվող գնդային կայծակները։

 

 

 

 

 

 

 

 

Իսկ Թաիլանդում  Ռայոնգ նահանգի Սամեթ կղզիուն շրջապատող ջրերը տարիներ առաջ գույնզգույն մեդուզաներով լցվեցին:  Այստեղ սննդային բարենպաստ պայմաններ կան նրանց համար: Զբոսաշրջիկները նավակներ էին վարձակալում և զմայլվում բացառիկ տեսարանով: Բայց ձեռքը ջրի մեջ մտցնելը ուղղակի մահացու էր: Այդ կենդանիների հետ հանդիպումից ստացված այրվածքներն էին մահացու: Մինչև բոլորին զգուշացնելը 5-ամյա ֆրանսիացի փոքրիկի կյանքը հնարավոր չեղավ փրկել: 

 

 

Իսկ այսպիսի կարկուտներ այնքան տեղացին, որ արդեն բացառիկ երևույթ չես անվանի: Բնության մեջ ու հատկապես Եվրոպայում ավերիչ սառեց այս գնդերն արդեն ձգտում են սովորական երևույթ դառնալ:

 

 

 

 

                                                                                                   

 

 

 

 

 

Հնարավոր է եղել անզեն աչքով նաև տիեզերքում կատարվողին հետևել


Սա տեսնելու  հնարավորությունը երկիր մոլորակի բնակիչներին տրվեց 2015 թվականին: Հոկտեմբերի 10-ին մոլորակները, լուսինն ու մեկ աստղ փոքր շքերթ կազմեցին: Շքերթին մասնակցում էին  Լուսինը, Մերկուրին, Յուպիտերը, Մարսը, Վեներան և Ռեգուլ աստղը: Սրանք հայտնվեցին երկնքի մեկ հատվածում, երբ Լուսինն առավոտյան երկնքում մոտեցավ մոլորակների խմբին: Մոլորակների շքերթն ավարտվեց 20-ին, երբ Մերկուրին մոտեցավ  Արեգակին և անհետացավ նրա ճառագայթներում: ТАСС-ը փոխանցեց, որ  վերջին անգամ մոլորակները մեծ գծով շարվել են 2011 թվականի մայիսին, իսկ ամենախոշոր և հազվագյուտ շքերթը  1982 թվականի մարտի 10-ին է եղել, երբ նույն գծի վրա են հայտնվել Մարսը, Յուպիտերը, Վեներան, Մերկուրին, Սատուրնը, Ուրանը, Նեպտունը և Պլուտոնը:

 

Հաջորդ նման երևույթը տեղի կունենա միայն 2161 թվականին: Դա թողել ենք հաջորդ սերունդների աչքերի համար: Հետաքրքիր է՝ էլ ի՞նչ են տեսնելու նրանց աչքերը, որ մենք չենք տեսնելու:

Ի դեպ, երկիր մոլորակի այսօրվա բնակիչները անգամ Ձկնային անձրևները են տեսել: Դրանք  հանդիպում են այն տարածքներում, որտեղ ակտիվ են պտտահողմերը: Երբ պտտահողմը անցնում է լճերի կամ ծովերի վրայով, ջուրը ձկնային զանգվածով բարձրացնում է օդ և տեղափոխում քաղաքների վրա:  Վերջին անգամ նման երևույթ նկատվել է Հոնդուրասում՝ 2015թ մայիսին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP