11:36 01.03.2018
ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձնիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018 թ փետրվարի 28-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։
Լ. Ա.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ինչպես դեպքի բոլոր հանգամանքները, այնպես էլ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:44 10.04.2025
Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկմանԱպրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։ ...
19:40 10.04.2025
Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։ Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի […] ...
19:35 10.04.2025
Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։ Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր […] ...
19:25 10.04.2025
2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել էՌազմական ոստիկանության Հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359-ը: 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը՝ հանցակազմի հատկանիշներով: Դեպքերից միայն 23-ն է եղել առանձնապես ծանր հանցատեսակ, նվազումը՝ շուրջ 63 տոկոս: Աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
19:16 10.04.2025
«Բորուսիայի» նկատմամբ «Բարսելոնայի» հաղթանակը մի փոքր խաբուսիկ է․ Ռոնալդ Կուման«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական թիմի հաղթանակին։ «Նման տարբերությամբ հաղթանակը մի փոքր խաբուսիկ է, քանի որ դորտմունդցիները լավ պահեր ունեին առաջին խաղակեսում և կարող էին չպարտվել «չոր» հաշվով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է: Երիտասարդ ֆուտբոլիստներն արդեն փորձառու […] ...
19:08 10.04.2025
Առողջապահության նախարարը հանդիպել է դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: «Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև` գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի […] ...