13:26 18.09.2022
ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի- Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը,- հայտարարել է սեպտեմբերի 17-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ ներայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Միացյալ Նահանագներում ավելի վաղ ընդունեցինք ձեզ, քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության, անվտանգության խթանման վերաբերող հարցեր, և այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել:Այսօր ես Հայաստանում եմ,Ներկայացուցիչների պալատի առաջինը խոսնակը, որն այցելում է Հայաստան: Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը այստեղ»:
Նենսի Փելոսին նախ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությանն ընդունելու համար և ուրախությամբ նշել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ամրապնդման շարունակականությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանի հետ աշխատելու ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը։
Նենսիի Փելոսին նկատել է, որ ԱՄՆ Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որը 2019 թվականին օրենսդրորեն ընդունվեց և հաստատվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ։
«Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք, որ նա հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարի մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը և արձանագրել, որ իր այցից առաջ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։
«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից խոստորեն դատապարտում ենք։ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում համակարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- շեշտել է Նենսի Փելոսին:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...