Երախտապարտ ենք ԱՄՆ-ին, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն.Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Երախտապարտ ենք ԱՄՆ-ին, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն.Ալեն Սիմոնյան

13:03 18.09.2022

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը, որին հաջորդել են  Ալեն Սիմոնյանի և Նենսի Փելոսիի   հայտարարությունները մամուլի համար : ՀՀ Աժ նախագահը մասնավորապես ասել է.

«Քիչ առաջ  ավարտվեց  մեր հանդիպումը ԱՄՆ  ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Քննակեցինք տարածաշրջանային խնդիրների փոխգործակցության լայն շրջանակ: Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք  ամենադժվար պահերին և մեզ համար  զգայուն հարցերում: Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի  13-ին Ադբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին ,տեղեկացրել եմ, որ  ադբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր  ու քաղաքացիական ենթակառոցվածքներ, որի  արդյունքում կան բազմաթիվ մարդկային կորուստներ:Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ  միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում  տեղի ունեցողին: Երախտապարտ ենք Միացյալ Նահագներին իր կատարած ջանքերի համար, ում միջնորդությամբ սետեմբերի 14-ին  ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք  ԱՄՆ իշխանությանը , կոնգրեսականներին Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար:ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Կարծում եմ,  որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս  մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտատական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ: Հանդիպմանը ներկայացրել եմ նաև ՀՀ կողմից 2018 թվականին  թավշյա  հեղափոխությունից   հետո  ժողովրդավարական ինստիտուտների և  օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեվողական առաջընթացն ու իրականացվելիք քայլերը: Անդրադաձել ենք  հայ ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել  այդ  ուղղությամբ համագոծակցության ընդլանման հեռանկարները: Այս համատեքստում բարձր  եմ գնահատում կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը և իր  առանցքային   դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում»:

Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ ԱՄՆ կոգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի գործընկեր, կարևոր հարթակ, որտեղ  իրական բարեկամության և փոխըմբռման մթնոլորտում «կարող  ենք քննարկել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP