ԲՈՒՀ-ի պրոռեկտորը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ. ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+12.09 oC

ԲՈՒՀ-ի պրոռեկտորը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ. ոստիկանություն

19:25 10.08.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել:

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: Պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից: Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել:

Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության:

ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր, 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Ոստիկանությունը հորդորում է Գյումրու բնակիչ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա ստորաբաժանում, կամ զանգահարել 1-02, 010-59-06-54 հեռախոսահամարներով:
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ մեղադրանքին արձագանքել է եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

2.Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

22:11 05.10.2024

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […] ...

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

22:06 05.10.2024

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

Ֆրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն […] ...

Վաղաժամ քաղցկեղի աճը  աշխարհում մտահոգիչ է. գիտնականններ

22:03 05.10.2024

Վաղաժամ քաղցկեղի աճը աշխարհում մտահոգիչ է. գիտնականններ

Վերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության […] ...

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

21:53 05.10.2024

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 21, 25 շենքեր, Շինարարների փ. 13, 15, 15/1 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/4ա շենքեր […] ...

Իսրայելի նախագահն ասել է, որ երկիրը չի հաղթահարել հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքները

21:46 05.10.2024

Իսրայելի նախագահն ասել է, որ երկիրը չի հաղթահարել հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքները

Իսրայելը դեռ չի վերականգնվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից հարձակման հետևանքներից, Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքը տարածաշրջանում պահպանվում է։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ հոկտեմբերյան հարձակման առաջին տարելիցին նվիրված տեսաուղերձում։ «Շատ առումներով մենք դեռ անցնում ենք հոկտեմբերի 7-ի հետևանքների միջով: Դրանք մեր երկրում ամենուր են: Կա հակասեմիտիզմ, որը մեծապես տարածվել […] ...

Աֆղանստանի կառավարությունը հաստատել է 12 տնտեսական նախագծերի ֆինանսավորումը

21:30 05.10.2024

Աֆղանստանի կառավարությունը հաստատել է 12 տնտեսական նախագծերի ֆինանսավորումը

Աֆղանստանի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է 12 կարևոր տնտեսական նախագծերի ֆինանսավորումը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ աֆղան (146 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հրատարակությունը նշում է, որ հանդիպման ընթացքում դիտարկվել է 30 տնտեսական նախագիծ։ Դրանցից 12-ը հաստատվել են, փոփոխություններ են կատարվել 15-ում, մեկը՝ չեղարկվել, ևս երկուսի պայմանագրային գները փոխանցվել են […] ...

BACK_TO_TOP