Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+9.23 oC

Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

10:28 18.09.2022

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ,փոխանցում է Արմենպրես լրատվականը:

Նրան ուղեկցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան:
Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաև պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարեն

08:50 14.03.2025

Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարեն

Վաշինգտոնը մտադիր է վերսկսել ATACMS մարտավարական հրթիռների փոխարեն Կիև բարձր ճշգրտության հեռահար GLSDB հրթիռներ ուղարկելը, որոնց պաշարները Ուկրաինայում վերջացել են հունվարի վերջին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրանց՝ բարձր ճշգրտության հեռահար GLSDB սահող հրթիռների մատակարարումը, որոնք ունակ են խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա, պետք է լրացնի ATACMS հրթիռների պակասը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 14.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը

08:32 14.03.2025

Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը

Գրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ […] ...

Լեկորնու. զինադադարի մասին Ռուսաստանի հայտարարությունը խորհրդանշում է իրական բանակցությունների սկիզբը

08:22 14.03.2025

Լեկորնու. զինադադարի մասին Ռուսաստանի հայտարարությունը խորհրդանշում է իրական բանակցությունների սկիզբը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հրադադարի հաստատմանն աջակցելու հայտարարությունը հակամարտությունը կարգավորելու համար իրական բանակցությունների մեկնարկի նշան է։ France 2 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Այն, ինչը տանում է դեպի հրադադար, կարելի է միայն ողջունել, մենք տեսնում ենք, որ իրական բանակցություններ են սկսվում։ Առջևում քննարկում կա, բանակցություններ, որոնք ակնհայտորեն […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 14.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՊՍԺ-ն փայլում է կարգապահությամբ

08:05 14.03.2025

ՊՍԺ-ն փայլում է կարգապահությամբ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան խաղում փարիզյան թիմը փայլել է կարգապահությամբ, տեղեկացնում է Opta-ն: Ֆրանսիայի չեմպիոնը առաջին խաղակեսում ոչ մի խախտում թույլ չի տվել: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այսպիսի վիճակագրություն նախորդ անգամ գրանցվել էր 2003/2004 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP