Ինչու՞ հաջողությունը հաճախ հասնում է ոչ թե տաղանդավորներին, այլ հաջողակներին.Հայտնի են Շնոբելյան մրցանակակիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Ինչու՞ հաջողությունը հաճախ հասնում է ոչ թե տաղանդավորներին, այլ հաջողակներին.Հայտնի են Շնոբելյան մրցանակակիրները

13:01 18.09.2022

Առցանց ձևաչափով տեղի է ունեցել 32 -րդ Շնոբելյան մրցանակաբաշխութունը:Հիշեցնենք՝ դա Նոբելյանին հակառակ մրցանակն է:
Այսպիսով, կիրառական սրտաբանության ոլորտում մրցանակը շնորհվել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրել են սիրահարների սրտի բաբախյունը։ Նրանք պարզել են, որ այն մարդկանց սրտերը, ովքեր առաջին անգամ հանդիպել են  և միմյանց նկատմամբ հատուկ գրավչություն են զգում,  սկսում են  բաբախել  միևնույն ռիթմով:

Գրականության մրցանակը տրվել է այն  վերլուծության համար, թե ինչն է դարձնում իրավական փաստաթղթերը «անտեղի դժվար ընկալելի»:

Կենսաբանության մրցանակը շնորհվել է նրանց, ովքեր ուսումնասիրել են փորկապության ազդեցությունը կարիճների զուգավորման հեռանկարների վրա:

Բժշկության մրցանակը շնորհվել է այն հետազոտողներին, ովքեր պարզել են, որ այն հիվանդները, ովքեր ստանում են թունավոր քիմիաթերապիայի որևէ ձև, ունենում են ավելի քիչ վնասակար կողմնակի ազդեցություններ, երբ բուժման բաղադրիչներից մեկը փոխարինվում է պաղպաղակով:

Ինժեներական մրցանակի դափնեկիրներն այն գիտնականներն էին, որոնք փորձում էին գտնել մարդկանց համար «ձեռքի մատներով գրչի գլխիկը պտտելու » ամենաարդյունավետ միջոցը:
Արվեստի պատմություն անվանակարգում մրցանակը շնորհվել է «Մայաների հնագույն խեցեղենի վրա ծիսական կլիզմայի տեսարանների միջառարկայական մոտեցում» վերնագրով ուսումնասիրությանը:

Ֆիզիկայի մրցանակով  պարգևատրվել է այն փորձի հեղինակնեը, ովքրեր փորձել են պարզել, թե  ինչպես են բադերը կարողանում լողալ շարքի մեջ:

Տնտեսագիտության ոլորտում հաղթողները  այն մաթեմատիկական բացատրության հեղինակներն էին, թե ինչու հաջողությունը հաճախ հասնում է ոչ թե ամենատաղանդավորներին, այլ ամենահաջողակներին:
Խաղաղության մրցանակը շնորհվել է  այն ալգորիթմի մշակման համար, որն օգնում է բամբասողներին «որոշել՝ երբ ասել ճշմարտությունը, երբ ստել»:
Շնոբելյան մրցանակը շնորհվում է այնպիսի  գիտական ​​հետազոտությունների համար, որոնք «նախ ծիծաղ են առաջացնում, իսկ հետո մտածելու տեղիք տալիս»: Չնայած այն հանգամանքին, որ մրցանակակիր ուսումնասիրություններից շատերն առաջին հայացքից անիմաստ կամ անհեթեթ են թվում, դրանցից շատերը, ինչպես ակնարկում են կազմակերպիչները,  գիտական ​​արժեք ունեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP