16:45 10.08.2018
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին բոլոր փաստարկները. դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 16:00-ին:
«Պարոն Քոչարյանն այսօր ևս ելույթ ունեցավ, բավական տպավորիչ ելույթ էր: Նա ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ մեր հայցը պետք է բավարարվի, կալանքի որոշումը պետք է վերացվի»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց հիմնավորումներն ավելին էին, հակառակ դեպքում պետք է դիմեն հաջորդ ատյանին:
Օրբելյանի խոսքերով՝ կալանքը գործի մի կտորն է, ուստի գործի քննության հետ էլ կան որոշակի հարցեր: Նա նշեց, որ ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ այստեղ գործընթացի հետ կապված որևէ կողմնակալության խնդիր չեն կարող ներկայացնել, քանի չկան որոշումն ու հիմնավորումները, բայց ընթացքը հարթ է եղել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է երկրորդ նախագահի ելույթից ինչ-որ հատված հրապարակվի: Փաստաբանը պատասխանեց, որ դեռ չեն կարող հրապարակել, քանի որ կալանքի որոշման գաղտնիությունն է տարածվում իր վրա, սակայն պլանավորում են որոշակի փուլում դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ որոշակի փաստաղթղթեր, այդ թվում գուցե ելույթի որոշակի հատվածներ, գուցե ամբողջական ելույթը հրապարակելու հարցով, բայց դեռևս նման գործընթաց չկա:
Օրբելյանը հայտնեց, որ նախագահի ելույթում ինչ-որ սենսացիոն բաներ չեն եղել:
«Մեղադրանքի այս ամբողջ ընթացքի գործընթացների մասով տրված են պարզաբանումներ, որոնք որոշակի լույս են սփռում որոշակի գործընթացների վրա: Բայց սենսացիոն բաներ չկային, նա տալիս էր մի շարք պարզաբանումներ, որպես այդ ժամանակ գործող նախագահ, ինչը որոշակի լույս էր սփռում»,- ասաց նա:
Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է: Նրա խոսքերով՝ անձին կալանավորելու համար նրա մեղավորությունը պետք է ապացուցվի, ոչ թե ենթադրություններ պիտի լինեն, այլ բավարար ապացույցներ, մինչդեռ մեղադրող կողմի ներկայացրած փաստաթղթերից որևէ մեկը չի ապացուցում, որ կա պատշաճ վարքագծի խնդիր, ուստի ընդամենը ենթադրել, որ եթե եղել է նախագահ, հետևաբար ունի ազդեցություն, բավարար չէ, որ անձի ոչ պատշաճ վարքագիծը ենթադրվի:
Հարցին՝ նիստի ժամանակ լսո՞ւմ էին դատարանի առջևում իրականացվող ակցիայի ընթացքում հնչեցվող կոչերը, նա պատասխանեց.
«Ինչ-որ ձայն եկավ, բայց քանի որ պատուհանները փակ էին, ոչինչ չի լսվել»:
Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին անդրադառնալով, հարցին՝ արդյո՞ք այդ պայմաններն առանձնահատուկ են, Օրբելյանը պատասխանեց, որ երկրորդ նախագահն առանձնահատուկ դժգոհություն չունի, բայց պետք է հասկանալ, որ քրեակատարողական հիմնարկ է: Նա հայտնեց, որ տեխնիկական խնդիրներն արդեն լուծվել են, Ռոբերտ Քոչարյանն ունի մարզվելու հնարավորություն, նաև մեկժամյա զբոսանքի և գիրք գրելու: Տեսակցության մասով, ըստ փաստաբանի, կա արգելք, սակայն այդ որոշումը ևս կբողոքարկվի, քանի որ հիմնավորվածության մասով կան որոշակի խնդիրներ:
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...