15:37 15.09.2022
Եվրախորհրդարանի սեպտեմբերի 14-ի նիստում գերմանացի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրամիությանը և կշտամբել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ համագործակցության համար:
Խոսքն ուղղելով Ուրսուլա Ֆոն դեր Լայենին՝ պատգամավորն ասել է հետևյալը․
«Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, հիմա գտել եք մեկին՝ Ալիևին, որը դաժան պատերազմ է վարում։ Մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցները լուռ են, «նավթային բռնապետությունը», որին դուք բնութագրել եք որպես «վստահելի գործընկեր», հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա: Մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի և քաղաքացիական ազատության առումով: Ալիևն առաջին տեղում է միայն, երբ խոսքը վերաբերում է Քրիստոնեադեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելուն: Երբ դուք սկսեցիք ձեր ծառայությունն այստեղ, ես պարզապես կարծում էի, որ դուք ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, մինչդեռ պարզվեց, որ դուք նաև տպավորիչ կերպով զուրկ եք բարոյականությունից։ Չգիտեմ այլևս ինչ ասել Եվրամիության վիճակի մասին, միայն մի բան՝ չպետք է թողնենք Եվրոպան «լայեններին»:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...