20:22 28.02.2018
Հայաստանի Հանրապետությունում գրանցված որպես դեղատոմսով դուրս գրվող դեղերի մի մասը մարտի 1-ից մեր երկրում բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։ Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը։ Ցանկացած դեղ բացի ցուցումներից ունի նաև հակացուցումներ, և յուրաքանչյուր հիվանդի մոտ կարող են լինել վիճակներ, որոնց դեպքում հակացուցված է այս կամ այն դեղի օգտագործումը։ Հետևաբար, բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար դեղը պետք է նշանակի բժիշկը։
Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա և բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Մեկ դեղատոմսով թույլատրվում է դուրս գրել մինչև երկու անվանում դեղ, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի:
Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի օգտագործման դեղատոմսերը` 6 ամիս:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։
Ներկայացնում ենք առանց դեղատոմսի տրվող դեղերը` ըստ դեղաբանական խմբերի։
ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ
պարացետամոլ՝ պանադոլ, ցետամոլ, ցեֆեկոն, էֆերալգան,
անալգին,
ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին, ուպսարին,
իբուպրոֆեն՝ բրուֆեն, նուրոֆեն, միգ,
դեքսկետոպրոֆեն՝ դեքսալգին,
բուտադիոն ինդոմետացին,
դիկլոֆենակ քսուք՝ վոլտարեն, վուրդոն, նակլոֆեն,
համակցություններ՝ ասկոֆեն, ցիտրամոն, նևրալգին, տեմպալգին
ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ, ԳՐԻՊԻ, ՀԱՐԲՈՒԽԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ
գրիպոստադ, անտիֆլու, ֆերվեքս, քոլդրեքս, անտիգրիպին, անտիքոլդ, թերաֆլյու
ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ (թթվայնության բարձրացման հետ կապված դիիպեպսիկ երևույթներ, այրոց)
ալյումինիումի պրեպարատներ՝ ալմագել, ֆոսֆալյուգել,մաալոքս
կարբոնատներ՝ ռեննի, գևիսկոն
ԴԻԱՐԵԱՅԻ ԴԵՄ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ԴԵՂԵՐ
լոպերամիդ՝ իմոդիում, ռեհիդրոն, սմեկտա, ակտիվացված ածուխ, բիֆիդումբակտերիաներ, լակտոբակտերիաներ՝ լինեքս, էնտերոլ,
ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ
պապավերին,
դրոտավերին՝ նոշպա, սպազմոլ,
սպազմալգոն, սպազմոբլոկ
ԼԵՂԱՄՈՒՂ, ԼՅԱՐԴԱՊԱՇՏՊԱՆ
ալոխոլ, կարսիլ, լեգալոն, էսսենցիալե
ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐ
սենադե, սենադեքսին, ռեգուլաքս, գուտտալաքս. գլիցերին մոմեր,
ՖԵՐՄԵՆՏՆԵՐ
պանկրեատին, կրեոն, մեզիմ
ՎԻՏԱՄԻՆՆԵՐ
վիտամիններ Ա, Ե , Ց,
պոլիվիտամիններ և հանքանյութեր՝ աեվիտ, կալցիում Դ3, վիտրում, պիկովիտ, մուլտի տաբս
ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ
ասպիրին կարդիո, կարդիոմագնիլ, տորմբո Աս
հեպարին պարունակող արտաքին օգտագործման քսուքներ՝լիոտոն, հեպաթրոմբին
ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ
կորվալոլ, վալոկարդին, վալիդոլ, կատվախոտի հանուկ, ալոճի ոգեթուրմ,
ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ ԴԵՂԵՐ
Տավեգիլ, Սուպրաստին, Ալերգոզան, Ֆենիսիտիլ,
ԹՈՒԹՔ Ի ԴԵՄ ԴԵՂԵՐ(ՀԵՄՈՐՈՅ)
Անեսթեզոլ, ռելիֆ, ուլտրապրոկտ
ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ
կլոտրիմազոլ քսուք՝նիզորալ, միկոնազոլ քսուք, տերբինաֆին քսուք՝լամիզիլ, միկոսեպտին, էքսոդերիլ,
ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ
սինթոմիցին քսուք, ստրեպտոցիդի քսուք, լեվոմեկոլ, դերմազին, արգոսուլֆան, հիդրոկորտիզոն քսուք, մեթիլուրացիլ քսուք
ՄԱՇԿԻ ՌԵԳԵՆԵՐԱՑԻԱՆ ԼԱՎԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ
բեպանտեն, պանտենոլ
ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ
ռեմանտադին, օքսոլին քսուք, ացիկլովիր քսուք՝ հերպեվիր, զովիրաքս,
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ
ՀՈՄԵՈՊԱԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ
ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԴԵՂԵՐ»։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...