20:38 12.09.2022
Ֆրանսիան կշարունակի կարճաժամկետ վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, սակայն վիզայի վճարը և դիմումների մշակման ժամկետը կավելացվեն։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան կայքում երկուշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան կշարունակի ռուսաստանցիներին տրամադրել կարճաժամկետ վիզաներ: Այնուամենայնիվ, նկատի ունեցեք, որ վերոնշյալ որոշումը ուժի մեջ է մտնում, և փոխվում են կարճաժամկետ վիզա ստանալու պայմանները: Վիզայի վճարը բոլորի համար 35 եվրոյից բարձրացվել է 80 եվրոյի: Վիզայի դիմումը կարող է տևել մինչև 45 օր, և վիզա ստանալ ցանկացողներին խորհուրդ է տրվում իրենց ուղևորությունը պլանավորելիս հաշվի առնել այս ժամանակահատվածը»,- նշվում է ՌԴ-ում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Ինչպես նշել են դեսպանատանը, այս որոշումը չի տարածվում երկարաժամկետ վիզաների վրա։
Գործակալությունը հիշեցնում է, որ երկուշաբթի ուժի մեջ է մտել Ռուսաստանի հետ վիզային պարզեցված ռեժիմը կասեցնելու ԵՄ խորհրդի որոշումը։ Ըստ ТАСС-ի՝ ԵՄ-ն ուղղակիորեն խախտել է այդ համաձայնագիրը, որի կասեցման ընթացակարգը նախատեսում է, որ այն կարող է կասեցվել միայն այս որոշման մասին երկրորդ կողմին ծանուցելուց 90 օր անց։ ԵՄ խորհուրդը որոշումն ընդունել է սեպտեմբերի 9-ին։
ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի կասեցման պատճառով կբարձրանա կարճաժամկետ շենգենյան վիզայի արժեքը 35 եվրոյից մինչև 80 եվրո, կավելանա վիզայի համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, դրա տրամադրման ժամկետը՝ առավելագույնը 45 օր, ինչպես նաև կընդլայնի ԵՄ երկրների հնարավորությունը՝ մերժել վիզայի տրամադրումը, այն տրամադրել միայն ուղևորության տևողության ժամկետով կամ տրամադրել միանգամյա մուտքի վիզա՝ բազմակի մուտքի վիզայի փոխարեն: Բացի այդ, ԵՄ խորհուրդը կառույցի երկրներին փաստացի թույլ է տվել ազգային մակարդակով լրացուցիչ սահմանափակումներ մտցնել իրենց երկիր ռուսաստանցիների մուտքի համար՝ ընդհուպ մինչև անվտանգության նկատառումներով վավերական վիզաների չեղարկումը սահմանին։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...