18:25 08.09.2022
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է:
ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով. «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերի համապատասխան՝ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ինչպես նաև պայմանագրով և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված հիմնական աշխատավարձը»:
Հեղինակները քննարկումներ են ունեցել բուժհաստատությունների տնօրենների, բժիշկների հետ, որոնք դրական են գնահատել նախաձեռնությունը:
Խնդիրն այն է, որ 2023 թ. հունվարի 1-ից սկսելու է գործել բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտավորման գործընթացը: Բժիշկները 5 տարում պետք է հավաքեն 220, բուժքույրերը՝ 140 կրեդիտ: Եթե բուժաշխատողներն այդ ժամանակահատվածում չհավաքեն համապատասխան կրեդիտները, ապա չեն կարողանա պահպանել իրենց աշխատատեղը: Հեղինակները պարզաբանել են, որ ավելի կրեդիտներ հավաքելու պարագայում առաջարկվող կարգավորումը չի գործելու:
Կառավարությունը ներկայացրել էր որոշ առաջարկներ, որոնց մի մասը հեղինակներն ընդունել են: Չի ընդունվել դրանցից մեկը, որով առաջարկվում էր այլ կերպ ձևակերպել լրացումը: Կառավարության կարծիքով, եթե նախագիծն ընդունվի այն տեսքով, ինչպես առաջարկում են հեղինակները, ապա բուժհիմնարկների վրա հավելյալ ֆինանսական բեռ կավելանա: Այս տեսակետի հետ համամիտ չէին հեղինակները:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հեղինակներին առաջարկել է շրջանառությունից հանել նախագիծը և վերստին քննարկել այն:
Հեղինակները չեն ընդունել կառավարության այս առաջարկը:
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
23:27 28.04.2025
Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:20 28.04.2025
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...
23:13 28.04.2025
Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելուԽորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...