Մարտի 1-ի դեպքերի հետևանքով իշխանության և ժողովրդի միջև անջրպետը խորացավ. ՀԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մարտի 1-ի դեպքերի հետևանքով իշխանության և ժողովրդի միջև անջրպետը խորացավ. ՀԱԿ

16:23 28.02.2018

Մարտի 1-ի դեպքերի 10-ամյակի կապակցությամբ «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է, որ, չնայած այդ դեպքերից անցել է տասը տարի, ոճրագործությունը չի բացահայտվել, սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները չեն կանգնել արդարադատության առջև: Ըստ ՀԱԿ-ի՝  հանցագործությունը պարտակվել է արդարադատություն իրականացնելու կոչված պետական մարմինների կողմից, մարտի 1-ը պետական մակարդակով այդպես էլ չի դատապարտվել, զոհերի իրավահաջորդները և տուժած այլ քաղաքացիները մինչ օրս չեն ստացել օրինական փոխհատուցում։

ժողովուրդը դրսևորեց երկրի կայունության և ապագայի հանդեպ բացառիկ պատասխանատվություն, սահմանադրականության ու օրինականության սահմաններում ժողովրդավարության և իր իրավունքների պաշտպանության համար տարիներ շարունակ հետևողական պայքար մղելու բացառիկ կամք։ Շինծու մեղադրանքներին և կեղծ դատավարություններին, զանգվածային հալածանքներին և ապօրինի ազատազրկումներին հակադրվեցին զանգվածային ցույցերը, հետևողական իրավական պայքարը և քաղաքական աշխատանքը միջազգային ատյաններում,-ասվում է հայտարարության մեջ: 

 Ըստ ՀԱԿ-ի՝ մարտի 1-ի դեպքերի հետևանքը եղավ այն, որ. 

– իշխանության և ժողովրդի միջև խորացավ անջրպետը, որը չի հաղթահարվել մինչ օրս,

– հասարակական գիտակցության մեջ իշխանության և պետության նույնացմամբ ժողովուրդն օտարվեց պետությունից, պետությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես  օրինականության, անվտանգության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության երաշխավոր, այլ որպես հակառակորդ, ռեպրեսիվ, բիրտ մեքենա,

– հաջողված փորձով ոգևորված, հետագա տարիներին ևս բոլոր մակարդակների ընտրությունների սիստեմատիկ կեղծմամբ իշխանության յուրացումը և իշխանության կողմից ներքաղաքական ու ներհասարակական հարաբերություններում ահաբեկչության ու բռնության մեթոդական կիրառումը էլ ավելի աղճատեցին պետություն-հասարակություն հարաբերությունները, ներպետական և ներհասարակական խնդիրները լուծելու գլխավոր միջոցը սկսեց դիտարկվել բռնությունը, արմատներ ձգեց բռնությանը բռնությամբ պատասխանելու, ծայրահեղ միջոցների դիմելու մտածելակերպը, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։

– Մարտիմեկյան չդապապարտված ու չպատժված ոճրագործությունը խթանեց արտագաղթի նոր ալիք՝ Հայաստանը կանգնեցնելով ժողովրդագրական աղետի շեմին,

– լրջորեն սասանվեց Հայաստանի միջազգային վարկը։

Որպեսզի Հայաստանը դառնա ազատ, ժողովրդավարական երկիր, ՀԱԿ-ի կարծիքով Մարտի 1-ը պիտի դատապարտվի պետական մակարդակով, իսկ ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխանատվության կանչվեն և կանգնեն արդարադատության առջև։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP