Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծը լրամշակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+20.09 oC

Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծը լրամշակվում է

15:34 28.02.2018

Այսօր՝ փետրվարի 28-ին, կայացել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաև ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հյատնում են, որ Ռիչարդ Բառլեյը Երևան է ժամանել նոր ցանցին առնչվող ըստ հասցեների կատարված ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ըստ ստացված արդյունքների և դիտարկումների՝ կատարվելու են ցանցի նախագծի լրամշակման աշխատանքներ։ Քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մի շարք հարցեր են ներկայացվել խորհրդատուին՝ ցանցի վերանայման և լրամշակման համար։

«Երևանի քաղաքապետարանը, որպես գործընթացի նախաձեռնող և խորհրդատու կազմակերպության առջև հստակ պահանջներ առաջադրած կառույց, արդեն իսկ խորհրդատու կազմակերպությանը ներկայացրել է բազմաթիվ դիտարկումներ, որոնք հաշվի առնելով տարվում են ցանցի լրամշակման աշխատանքներ։ Մենք ստացել ենք նաև դիտարկումներ Ուղևորափոխադրողների միությունից և Ճանապարհային ոստիկանությունից, որոնք ևս ներկայացվել են խորհրդատու կազմակերպության մասնագետներին», – նշել է Վահե Նիկոյանը:

Մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել է նաև հատուկ հավելված, որով նրանք կարող են ավելի մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը։ Հաշվի առնելով, որ տվյալ հավելվածն աշխատանքային է, այս պահին այն հասանելի է միայն մասնագիտական խմբի անդամներին։ 

Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանի առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ։ Հարկ է նաև նշել, որ տրանսպորտի նոր ցանցի խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.10.2024

SHANTNEWS

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

21:50 08.10.2024

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […] ...

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

21:40 08.10.2024

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։   ...

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

21:35 08.10.2024

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

21:27 08.10.2024

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը, մոտավորապես, 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում: Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: «Բացի […] ...

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

21:15 08.10.2024

«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է երկու օրվա ընթացքում իր երկրորդ հրթիռային հարձակման մասին Սդերոտ քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է շարժման ռազմական թևի՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորման Telegram ալիքում։ «Մենք հրթիռային հարձակում գործեցինք Սդերոտի և Գազայի հետ սահմանին գտնվող հրեական այլ բնակավայրերի վրա»,-ասվում է փաստաթղթում։ Տեղեկություններ չկան այն […] ...

BACK_TO_TOP