20:00 05.09.2022
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ այսուհետև Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցի գրադարանում կգործի Մոսկվայի անկյուն, որտեղ ներկայացված է հետաքրքիր և ճանաչողական գրականություն Ռուսաստանի մայրաքաղաքի մասին: Հայտնում են ՄՄԳԿ-ից։
Կրթական այս հարթակի բացմամբ ազդարարվեց Երևանում 875-ամյակի միջոցառումների և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) 15-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
«Մոսկվայի մասին գրքերը կօգնեն երեխաներին իմանալ ավելին մայրաքաղաքի մասին և հաղորդակցվել մշակույթին, ինչը կծառայի երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Մոսկվայի միջև մշակութային երկխոսության զարգացմանը»,- նշեց դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենի խոսքերով՝ խորհրդանշական է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի 875-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է Մոսկովյան փողոցում գտնվող Ա․ Պուշկինի անվան դպրոցում:
«Այս գործակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ դպրոցը և մանկավարժները կրթում ու դաստիարակում են ապագա սերնդին և այս կարևոր առաքելության մեջ պահպանում և ամրապնդում երկու ժողովուրդների արժեքներն ու դարավոր բարեկամությունը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի»-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Մոսկվայի անկյան բացման առիթով դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգային ծրագիր, որի ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր փաստեր Մոսկվայի մասին։ Միջոցառման ավարտին Վահրամ Կարապետյանը Նատալյա Ստեփանյանին հանձնեց շնորհակալագիր տոնական միջոցառումների շրջանակում գործակցության և աջակցության համար:
Մոսկվայի անկյունների բացումը նախատեսվում է նաև Հայաստանի այլ գրադարաններում։ Կրթական անկյունների նպատակն է հանրությանը ծանոթացնել Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային և պատմական ժառանգությանը, հավաստի տեղեկություններ տրամադրել ժամանակակից Մոսկվայի մասին։
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...
20:47 28.04.2025
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանությունԱպրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...