Քվեարկության վերահաշվարկի հարցի շուրջ աղմուկը շարունակվել է նաև նիստից հետո. «Ելք»-ը կոչ է անում հետաքննություն անել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Քվեարկության վերահաշվարկի հարցի շուրջ աղմուկը շարունակվել է նաև նիստից հետո. «Ելք»-ը կոչ է անում հետաքննություն անել

14:24 28.02.2018

«Ելք» խմբակցությունը շարունակում է պնդել, որ իրենց բոլոր անդամները դեմ են քվեարկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ կեղծված արդյունքները Նիկոլ Փաշինյանը «ժուլիկություն» է որակել, որը նպատակ ունի պառակտություն մտցնել խմբակցության մեջ: Այդ մասին նա ասել է նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

«Խմբակցությունը կոնսենսուսով որոշում է կայացրել, վեճ չի եղել, տարաձայնություն չի եղել, քննարկել ենք ու 5ր-ում էդ հարցը լուծել ենք, իսկ Լենա Նազարյանը ստորագրել է այդ պահին առկա քվեաթերթիկների վիճակի վերաբերյալ», – ասել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը կրկին կոչ է արել իրավապահներին հետաքննություն սկսել՝ կեղծված արդյունքների մասով:

Լրագրողներրը նրան հիշեցրել են «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ ոչ մի բան էլ չի կեղծվել: Նա ասել էր, որ «Ելք»-ի 4 անդամները կողմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Նաիրային ևս ցուցմունք տալու հրավիրել՝ հիշեցնելով, որ կեղծ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում:

«Ես բացառում եմ, որ մեր անդամներից մեկը գոնե կողմ քվեարկած լինի, քանի որ մենք որոշել էինք Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին դեմ քվեարկել, իսկ մյուսների մասով քվեարկությունն ազատ էր», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր ընտրել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրվել է 96 կողմ, 2 դեմ ձայներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP