Բժշկական կեղծ փաստաթղթով փորձել է շարունակել աշխատանքն ԱԻՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Բժշկական կեղծ փաստաթղթով փորձել է շարունակել աշխատանքն ԱԻՆ-ում

14:30 28.02.2018

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով:

Պապ Եփրեմյանը 2017 թվականի օգոստոսի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում է ստացել «Արմավիր» բժշկական կենտրոնում: Բուժման ավարտից հետո հիշյալ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանից ստացել է իր հիվանդության էպիկրիզը, որում  նշված է եղել, որ այն ծանր ընթացք ունի` զուգորդված մի շարք բարդություններով: Պապ Եփրեմյանը նշված էպիկրիզը արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնելուց հետո տեղեկացել է, որ դրանում նշված ախտորոշմամբ կճանաչվի շարային ծառայությանը ոչ պիտանի և կազատվի աշխատանքից:  Պապ Եփրեմյանը կրկին այցելել է Անահիտ Հայրապետյանին և վերջինիս խնդրել ավելի մեղմ ախտորոշմամբ կեղծ էպիկրիզ կազմել:

Անահիտ  Հայրապետյանը, համաքաղաքացի Պապ Եփրեմյանի խնդրանքը չմերժելու և նրան օգնելու նպատակով, կազմել է կեղծ էպիկրիզ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ ախտորոշման հատվածում նշելով, որ հիվանդությունը միջին ծանրության ընթացք ունի` առանց բարդությունների:  Այնուհետև էպիկրիզը ստորագրելով՝ այն ներկայացրել է նաև բաժանմունքի վարիչի ստորագրմանը՝ նրանից թաքցնելով էպիկրիզում կեղծ գրառումներ մտցնելու հանգամանքը: Դրանից հետո Պապ Եփրեմյանը կեղծ փաստաթուղթը ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Սակայն մինչ այդ արդեն իսկ տեղի ունեցած ռազմաբժշկական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել, որ Պապ Եփրեմյանը պիտանի չէ շարային ծառայության համար, և  2017 թ.-ի սեպտեմբերի 8-ին ազատվել է աշխատանքից:

Աշխատանքից ազատվելու վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանը ստանալուց հետո Պապ Եփրեմյանը վերը նշված կեղծ էպիկրիզը կրկին օգտագործել է` այն դիմումին կից ներկայացնելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այդ կերպ փորձելով վերականգվել աշխատանքի:

Պապ Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի դրդչություն կատարելու և պաշտոնեական իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելու, իսկ  Անահիտ Հայրապետյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP