2017թ. Հայաստանում իրականացվել է 856,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

2017թ. Հայաստանում իրականացվել է 856,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր

14:21 28.02.2018

Կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների: 

Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում:

Ըստ փաստաթղթի՝ ամենաշատ ներդրումներ արվել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում՝ 293,597,293 ԱՄՆ դոլար:

 

Գերատեսչություն

Կատարողականը 01.01.2018թի

դրությամբ (ԱՄՆ դոլար)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

3,192,971
ՀՀ առողջապահության նախարարություն 31,356,588
ՀՀ արդարադատության նախարարություն 2,628,219
ՀՀ բնապահպանության նախարարություն 5,118,637
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 72,824,649

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական

պաշարների նախարարություն

293,597,293
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն 1,949,535
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե 5,705,483
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե 99,087,795

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր

վարչության

1,340,936
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 18,061,925
ՀՀ մշակույթի նախարարություն 2,782,591

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի

նախարարություն

6,742,645

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման

նախարարություն

58,019,457
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն 78,927,542
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն 175,209,904
Ընդամենը 856,546,170


ԲԱՇԽՈՒՄԸ՝ ԸՍՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ  


 

 

Առանձին հատվածով ներկայացվում են նաև մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ 170,9 մլն դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856,5 մլն դոլարի ծրագրերում: 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերը բաժանվում են հետևյալ կերպ.

• Բիզնես ներդրումներ՝ արտադրական հզորությունների զարգացում կամ վերանորոգման աշխատանքների իրականացում, նոր արտադրական և հասարակական նշանակության շենքերի կառուցում, ջերմոցների և ինտենսիվ այգիների հիմնում

• Բնակարանաշինություն

• Ենթակառուցվածքներ

• Դպրոցներ և մանկապարտեզներ

• Այլ ծրագրեր

Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր:

 

2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ ամբողջական հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

17:54 18.04.2025

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

17:48 18.04.2025

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP