16:04 02.09.2022
Ինչպիսի՞ վիճակում է կրթական ոլորտն այսօր Հայաստանում, ու արդյոք նոր չափորոշիչները կօգնեն լուծել այդ խնդիրները: Այս և կրթական այլ հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
«Կրթությունը մի քանի գործառույթներ ունի․ դրանցից առաջինը ես կնշեի՝ դա, այսպես ասած, պահպանման ժառանգականության սկզբունքն է, այսինքն՝ կրթության միջոցով մենք պետք է երեխաներին փոխանցենք այն կենսափորձը, որ մարդկությունը ստեղծել է, որպեսզի իրենք կարողանան կատարել կրթության մյուս գործառույթները, այսինքն՝ նորարարություններն ու փոփոխությունները, որովհետև եթե մենք միայն կրկնենք մեր նախնիների քայլերը, հասարակությունը չի զարգանա, դրա համար կրթության 2-րդ գործառույթն այն է, որ միշտ կարողանանք փոխել իրականությունը, ցուցաբերել ստեղծագործական միտք և ունենալ նոր իրականություն»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Հարցին, թե որքանո՞վ է դպրոցը մարդուն դիտարկում որպես ամբողջական օրգանիզմ ու նրա ամբողջական զարգացմանը նպաստում, այլ ոչ թե, օրինակ, աշակերտին զուտ գիտելիք հաղորդում, Սերոբյանը պատասխանեց։
«Այո, այդպիսի խնդիր, ցավոք, ունենք։ Ես չեմ կարծում, որ մեր կրթական համակարգն ամբողջական է։ Մեր կրթական համակարգը շարունակում է շեշտը դնել ակադեմիզմի վրա, և մեր դպրոցներում շարունակում են անտեսված մնալ ֆիզկուլտուրան, արվեստ առարկան, ճիշտ է՝ նոր չափորոշիչներով արվեստը բավական ընդլայնվում է ծավալային տեսանկյունից, բայց ընդհանուր առմամբ՝ մեր դպրոցներում մենք սովորեցնում ենք գիտություններ, մենք փորձում ենք սովորեցնել կարգապահություն, բայց գիտե՞ք՝ կյանքում հաճախ հակառակն է․ այն, ինչ սովորեցնում ենք, իրականում մեծ պահանջարկ չունի, տեսեք, օրինակ, կարգապահություն չէ՞, մենք անընդհատ փորձում ենք երեխաներին շարել, չգիտեմ ինչ-որ կարգապահ բաներ, բայց ամենաանկարգապահ հասարակությունն ենք վերջում դառնում, կամ սովորեցնում ենք գիտություններ, բայց բուհերի ընդունելության քննության ժամանակ ամենաշատ թափուր տեղեր գիտությունների հատվածում է լինում։ Եվ ես համաձայն եմ ձեր հարցի հետ, որ կրթությունը երեխայի ավելի ամբողջական զարգացմանը պետք է նպաստի»,- փաստեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...