18:30 01.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, տեղեկացնում են նախարարությունից:
Միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները։
Շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:
«Մենք պետք է մշակենք արդյունքների հետ կապված կրեդիտային համակարգին վերաբերող կարգավորումներ, որպեսզի այն աշակերտները, որոնք կանցնեն այս ծրագրով և բուհում կշարունակեն իրենց մասնագիտական կրթությունը, հնարավորություն ունենան դպրոցում ձեռք բերած գիտելիքները կրեդիտային տեսքով փոխանցել բուհական համակարգ»,- նշել է նախարարը և հավելել, որ այդ առումով, իհարկե, պետք է սերտ կապ ստեղծվի դպրոցի և բուհի միջև, որպեսզի կարգավորվեն փոխճանաչման և ծրագրերի համապատասխանեցման խնդիրները:
Վահրամ Դումանյանը խորհրդանշական է համարել, որ ծրագրի մեկնարկը տրվում է Գիտելիքի և դպրության օրը.
«Մենք պարտավոր ենք զարգացնել այս ուղղությունը, որպեսզի ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան կրթական դաշտ, ճանաչելի, գնահատելի և ընդունելի լինենք միջազգային կրթական համակարգում»:
«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես առաջմղիչ ոչ միայն կրթական համակարգում ներդնելու, այլ նաև մեր աշակերտներին մրցունակ գիտելիք տրամադրելու առումով։ Շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը կայանում է, և համատեղ ուժերով սկսում ենք ծրագրի փորձնական փուլը։ Հուսով ենք, որ շատ կարճ ժամանակում այն կտարածվի ամբողջ հանրապետության դպրոցներում, և մենք կկարողանանք միասին իրականացնել համակարգային փոփոխություն»,- նշել է FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ծրագիրն ամբողջությամբ կրթության ռազմավարության թիրախների շրջանակում է: Նրա խոսքերով՝ Կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է:
«Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում կարողանալու ենք էական որակական փոփոխություն արձանագրել, որովհետև դպրոցներում ներդնելու ենք նոր բովանդակություն և ծրագիր, ինչպես նաև աշխատելու և սովորեցնելու նոր ձև: Եվ դա արհեստական բանականության դասընթացի միջոցով անելով՝ կարողանալու ենք թիրախային աշխատանք տանել երկրի համար գերակա համարվող ոլորտներից մեկում մասնագիտական և մարդկային ներուժի հետագա խթանման համար»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Նրա խոսքերով՝ փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը՝ ավագ դպրոցում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով և դա կապելով հետագա մասնագիտական կրթության հետ. «Հուսով ենք՝ ծրագրի արդյունքում կունենանք առաջին կրեդիտները հավաքած սովորողներ, որոնք բուհում կկիրառեն դպրոցում ստացած գիտելիքները»:
«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից Երևանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման և խորը ուսուցման հիմունքներին, ինչպես նաև ստանալու անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ՝ ստեղծելով հարթակ՝ միավորելու կրթական կառույցների ու մասնավոր ոլորտի ջանքերն ու ծրագրերը։
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...