15:52 01.09.2022
Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Այդ նպատակով պետբյուջեում կատարվել է 52,380.3 հազար դրամի վերաբաշխում:
Հիմնավորման համաձայն` մասնավորապես, պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է մի շարք որոշումներով։
Ընդհանուր առմամբ՝ 2021 թ. ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ է, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 233,261.8 հազար դրամ: Քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ, հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են և մարտի 22-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 221 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 52,380.3 հազար դրամ:
21:49 28.04.2025
Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրերԵրկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...
21:36 28.04.2025
«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարըԻտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...
21:21 28.04.2025
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակերԱպրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...