13:11 28.02.2018
Քննչական կոմիտեն բացահայտել է Երևանում և Աբովյանում ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դեպք. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Քկ-ից հայտնում են, որ 2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երկու երիտասարդ կոտրել են Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին ու ավտոմեքենայի սրահից բացել են շարժիչի ծածկոցը Նրանք փորձել են գողություն կատարել, սակայն իրավապահները նրանց բերման են ենթարկել:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձանց մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ Երևանի տարբեր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքում։
Գողությունները կատարվել են գիշերվա ժամերին, հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից ու նույն եղանակով. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կայանված ավտոմեքենաներից հափշտակել են «ABS» արգելակման համակարգեր, առանձին դեպքերում նաև՝ ավտոմեքենաների սրահներում գտնվող այլ արժեքավոր իրեր։
Կասկածյալների վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են և առգրավվել գողոն հանդիսացող «ABS» արգելակման համակարգերից մեկը, ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման կտրոններ և պայուսակ, թանկարժեք արևային ակնոցը: Հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության կատարման միջոց հանդիսացած ավտոմեքենայի «սվեչան»՝ էլեկտրականության մոմիկի մանրացված մասնիկները:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նույն անձանց կողմից կատարված հնարավոր այլ հափշտակությունները պարզելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...