Հայտնաբերված զենքերը հնարավոր է կիրառել են մարդիկ, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում. ԱԱԾ պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Հայտնաբերված զենքերը հնարավոր է կիրառել են մարդիկ, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում. ԱԱԾ պետ

13:33 09.08.2018

Արթուր Վանեցյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում անցկացված խուզարկությանը: Նա շատ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ կարող է միայն ասել՝ հայտնաբերել են զենքեր, որոնք, նախնական օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ՝ այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում:

Վանեցյանը նշեց, որ այս պահին տեղյակ չէ՝ Հովիկ Աբրահամյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, թե՞ չէ:

«Այդ հարցը պետք է ուղղել ՀՔԾ-ին: Գիտեմ, որ պետք է հրավիրվի»,- ասաց նա՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանը ՀՔԾ-ին իր բացատրությունները կտա, նախաքննության ընթացքում կստացվեն հուզող հարցերի պատասխանները: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանը Հայաստանո՞ւմ է, որին Վանեցյանը դրական պատասխան տվեց:

«Առաջիկայում և մշտապես ԱԱԾ կողմից իրականացվելու են օրենքով վերապահված բոլոր միջոցառումները, որպեսզի լինեն բացահայտումներ»,- ասաց Վանեցյանը:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանն արդյո՞ք միակ կասկածյալն էր, թե՞ կան էլի նախկին պաշտոնյաներ, Վանեցյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դա կվնասի իրենց գործողություններին:

«Գիտե՞ք՝ ինչ հարցեր եք տալիս, մենք հիմա օպերատիվ գործողություններ ենք իրականացնում: Եթե ասեմ՝ այս մեկը կա… որևէ պատասխան կամ արձագանք չեմ կարող տալ»,- նշեց նա:

ԱԱԾ պետից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայտնաբերված զենքերը հենց գործի են դրվել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, թե՞ պարզապես մտադիր էին դրանք կիրառել:

«Այդ զենքերը, մեր ունեցած տվյալներով, օգտագործվել են. կա 300 պարկուճ, որոնք չեն կարողացել իդենտիֆիկացնել՝ որ զենքից է կրակվել, շատ հնարավոր է՝ այդ 300-ից մեկը լինի այդ զենքերից»,- ասաց ԱԱԾ պետը:

Վանեցյանը շեշտեց՝ չի կարող ասել, որ այդ զենքերը կիրառողը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, միայն կարող է ասել, ինչպես բոլորին հայտնի է, նախկինում և ներկայում իրականացվող միջոցառումների արդյունքում հայտարարվում է, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք ներառված չեն իրավապահ համակարգում, այն է՝ եղել են թիկնապահներ, կողմնակիցներ:

«Ես չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը, որ կասկածվում են իր կողմնակիցները. մենք զենքերը հայտնաբերել ենք մի տարածքում, որը պատկանում է իր ընտանիքին»,- նշեց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը Վանեցյանը հերքեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP