«1000 դրամների» օրենքի նախագիծը կտարածվի նաև 2015-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա. ՊՆ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

«1000 դրամների» օրենքի նախագիծը կտարածվի նաև 2015-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա. ՊՆ նախարար

12:16 09.08.2018

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում օրենքի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Կառավարության օգոստոսի 9-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրենսդրական կարգավորումը կտարածվի նաև 2015թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այսօր կայանալու է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում 2015-2016 թթ. ընթացքում՝ սահմանված չափանիշների համապատասխան, նախկին զինծառայողներին շահառու ճանաչելու հարցն է, նա նաև վիճակագրություն ներկայացրեց՝ նշելով, որ այդպիսով շահառու կճանաչվի 183 զոհվածի ընտանիք ու զինհաշմանդամ, այդ թվում՝ 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ լուրջ քննարկումներ եղան այն մասին, որ Ապրիլյան պատերազմի զոհերը, տուժածներն այս օրենքի շահառու չէին համարվում, ապա նշեց, որ սա կարևոր որոշում է, որով հարցին լուծում է տրվում: Նա նաև իր մտահոգությունը հայտնեց, որ ոչ բոլորն են կատարում «1000 դրամների» օրենքով նախատեսված իրենց պարտավորությունը:

«Ինձ տեղեկանք են տվել, որ կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք այդ վճարումները չեն կատարում կամ պարտքեր ունեն, ես նրանց անունները ձեզ կփոխանցեմ, ընդհանուր առմամբ՝ մենք պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերությունները վճարումները պարտաճանաչ կատարեն, որովհետև, կարծում եմ՝ այս հիմնադրամը պետք է շարունակի մեծանալ: Մենք պետք է շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակահատվածում վիրավորում ստացած, զոհված մեր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP