Այսօր շարունակվում է Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Այսօր շարունակվում է Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով դատավարությունը

10:01 28.02.2018

Սպասվում է, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում կլրանա Պավլիկ Մանուկյանի ,Վարուժան Ավետիսյանի և Արայիկ Խանդոյանի դատական սանկցիայի ժամանակը, և նրանց կուղեկցեն դահլիճ։

Այժմ քննվում է Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, էդվարդ, Ներսիսյանի Սեդրակ Նազարյանի և Սմբատ Բարսեղյանի գործը։ Ամբաստանյալների մեծ մասը 5 ժամով դատական սանկցիայի է ենթարկված և դահլիճում չէ:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով 10 անդամների դատաքննությունը։ Ուսումնասիրվում են 120 հատորանոց քրեական գործի նյութերը։ Գործով ամբաստանյալները մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենք ռազմամթերք ձեռք բերելու պահելու փոխադրելու, շենք շինություններ գրավելու, պատանդներ պահելու, ուրիշի գույքը ոչնչացնելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին որոշակի գործողություններ պարտադրելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին

17:20 05.10.2024

Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին

Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը տհաճ փաստեր է բացահայտել ազգային թիմի մարզչի մասին: «Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին: Մի անգամ հավաքականի տղաները հանդիպում էին կազմակերպել Մարսելո Բյելսայի հետ, որպեսզի խնդրեն նրան հանդիպելիս բարևել: Ես էի թիմի անունից զրուցում Բյելսայի հետ: Նշեցի ներքին մթնոլորտի խնդիրները, բայց նա անտեսում էր մեզ, պահանջում էր, որպեսզի մենք էլ […] ...

ՆԱՏՕ-ի հետ մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը․ ՀՀ ԱԳՆ

17:18 05.10.2024

ՆԱՏՕ-ի հետ մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը X-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ․ «Միասին մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը ուժեղացված երկխոսության և համագործակցության միջոցով: Անհամբեր սպասում ենք ավելի ամուր գործընկերության կառուցմանը և մեր պաշտպանական կարողությունների ընդլայնմանը»։ ...

ԱԺ պատգամավորները մասնակցել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

17:07 05.10.2024

ԱԺ պատգամավորները մասնակցել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի եւ օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

17:00 05.10.2024

Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է TEAMtalk-ը: Անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Թոմաս Տուխելին թիմ հրավիրելու տարբերակը: Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա: Նա բազմիցս նշել է, որ անգլիական ֆուտբոլը համապատասխանում է իր մարզչական փիլիսոփայությանը։ Էրիկ տեն Հագը 2022 թվականից է աշխատում […] ...

Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» ջրատարը. Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի

16:52 05.10.2024

Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» ջրատարը. Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի

Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր»-ը: «Դրանով պայմանավորված` մինչև հոկտեմբերի 6-ը 24:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Մրգաստան, Արտիմետ, Դաշտ, Շահումյան, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Այգեշատ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Ամբերդ, Արշալույս, Հայթաղ, Աղավնատուն, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Լեռնամերձ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտամետ, Շենիկ, […] ...

Աբբաս Արաղչին հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ

16:47 05.10.2024

Աբբաս Արաղչին հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Նա հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա: Քննարկվել է նաև Լիբանանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ժողովրդին օգնելու հարցը: ...

BACK_TO_TOP