ԱՄՆ-ն իր պատասխանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված Իրանի վերջին արձագանքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

ԱՄՆ-ն իր պատասխանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված Իրանի վերջին արձագանքին

11:45 25.08.2022

ԱՄՆ նախագահի վարչակազմն ավարտել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Եվրամիության առաջարկած նախագծի և Իրանի պատասխանի քննարկումը։ Նաև Վաշինգտոնն արդեն իր պատասխանն է ուղարկել Եվրամիությանը։ The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին իր հերթին հայտնել է, որ Թեհրանը սկսել է Վաշինգտոնի պատասխանի «հանգամանալից ուսումնասիրությունը»։

Շուրջ մեկուկես տարվա բանակցություններից հետո կողմերն ակնհայտորեն մոտենում են 2015 թվականին կնքված համաձայնագիրը վերականգնելուն։ Դա նշանակում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, ինչի դիմաց Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից և կհամաձայնի միջուկային մոնիթորինգի։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների բաժնի համակարգող Ջոն Քիրբին լրագրողներին հայտնել է, որ դեռ առկա են տարաձայնություններ։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը դեմ է արտահայտվել այս համաձայնագրին։ Իսրայելը գտնում է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո ստացված գումարներով Իրանը կֆինանսավորի իր «ահաբեկչական գործունեությունը»

ԱՄՆ-ի պատասխանի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։ Իսկ Իրանն իր պատասխանում հրաժարվել էր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու պահանջից: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Իրանը նաև հրաժարվել է այն պահանջից, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դադարեցնի մի շարք օբյեկտներում հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի հետքերի ծագման շուրջ հետաքննությունը։

Հիշեցնենք՝ 2018 թվականին այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել Իրանի և 6 երկրների միջև կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնել էր Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը վերսկսել էր ուրանի հարստացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP