Գյումրիի շուկայամերձ տարածքներում բացօթյա առևտուրը կասեցվել է․ առաջարկվող այլ տարածքներ վաճառականների մի մասը հրաժարվում է տեղափոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի շուկայամերձ տարածքներում բացօթյա առևտուրը կասեցվել է․ առաջարկվող այլ տարածքներ վաճառականների մի մասը հրաժարվում է տեղափոխվել

20:00 24.08.2022

Գյումրիի շուկայամերձ հատվածներն ու փողոցները, որոնք բացօթյա առևտրի վայրեր էին, արդեն 20 օր է մաքրված են տաղավարներից, գետնին վաճառվող միրգ ու բանջարեղեն, կենդանական ծագման մթերքներ չկան։ Փողոցներն ու Հաղթանակի պողոտային հարող մայթերն անցուդարձի համար ազատ են։ Բացօթյա առևտրով զբաղվողներից շատերն իրենց առևտուրն այլ տեղ են կազմակերպում։

«Մի քանի հոգի արդեն տեղափոխվել է Միկրոյի շուկա, մի քանի հոգի էլ Լաչինի տարածքում են տեղավորվել, մնացել է մի 5-6 հոգի, այն էլ ըմբոստանում են ու պատկերացնում են, որ կարող են մի քիչ բողոքելով իրենց ասածն առաջ տանել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Բացօթյա առևտրի արգելքի դեմ ըմբոստացողները թե քանիսն են հստակ չէ , քաղաքապետարանը այլ բան է ասում, առևտրականներն՝ ուրիշ։ Բողոքողները շարունակում են պահանջել իրենց տալ այն պայմաններն ու հնարավորությունը, ինչ որ այժմ ունեն Մայակովսկի փողոցի՝ ավելի հայտնի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի վաճառականները, որոնց թույլ է տրվել առևտուրը կազմակերպել մինչև տարեվերջ։ Շահումյան փողոցի և Հաղթանակի պողոտայի առևտրով զբաղվողներն այս պահին քաղաքապետարանի առաջարկած տարբերակների  համաձայն չեն։

«Պատճառաբանություններ միշտ կարելի է գտնել․ մի տեղ ասում են՝ մեծածախն է խանգարում, մյուս տեղում՝ օրինակ, Լաչինում տեղ չկա, ավտոկայանի մոտ հեռու է, փոշոտ է, առևտուր չի լինի․․․ Լիքը պատճառներ են բերում, բայց իրենց նպատակը նույն տեղերում մնալն է, ինչը հնարավոր չէ։ Որ ասում են Լաչինում տեղ չկա, էդ խանութների սեփականատերերը եղել են ինձ մոտ, մենք խոսել ենք ու պայմանավորվել, որ իրենց խանութների դիմաց տարածք են տալու, որ մարդիկ գնան կանգնեն, իրենք էլ համաձայնվել են, բայց առևտրականները չեն ուզում»,- նշում է քաղաքապետի տեղակալը։

Շուկայամերձ փողոցներին այլընտրանք մանրածախ առևտրով զբաղվողներին առաջարկվել էր տեղափոխվել ավտոկայանի տարածք, որտեղ դեռ նոր էր շուկայի վերածվելու։ Քաղաքապետի տեղակալը նշում է՝ եթե այդ տարածքում առևտուրը տեղափոխելու հարցում համաձայնության գային, ապա տեղում արագ պայմաններ կստեղծեին։ Բայց դրան էլ են դեմ եղել առևտրականները։

Ուրիշ տարածքներ, այլընտրանքային առաջարկներ ևս եղել են․ տեղափոխվել փակ շուկա կամ Միկրոյի շուկա՝ դրանցից էլ են հրաժարվել։ Ըստ առևտրականների, մեծածախ ու մանրածախ առևտուր իրականացնելը համատեղ անհնար է։ Նույնն է արձագանքը նաև «Լաչինի միջանցքի» առևտրային տարածքներ տեղափոխվելու հարցում։

«Ի սկզբանե խնդիր էր դրած Լաչինն էլ մաքրել, բայց քանի որ ավտոկայան չեն ուզում գնալ, Միկրո չեն ուզում, Լաչինն էլ ամբողջությամբ չէր մաքրվելու, դրա համար ռացիոնալ տարբերակ մտածեցինք՝ ուրեմն թող Լաչինում կանգնեն մինչև դեկտեմբերի 31-ը։ Բայց մենք էլ մեր պայմաններն ենք դնում, որ մեջտեղը պետք է ամբողջությամբ մաքուր լինի։ Դրա համար էլ Լաչինը եղավ այլընտրանք, քանի որ ավտոկայանը շատ արագ չէր կարող պատրաստ լինել, այնտեղ պետք է ասֆալտապատվեր, տաղավարներ դրվեին, և հետո մի ինչ-որ կետից մենք հասկացանք, որ իրենք էդտեղ էլ չեն գնալու, դրա համար էդ գործընթացը կանգնեց, բայց ամեն դեպքում, քաղաքապետարանը կգնա այն ճանապարհով, որ ունենա քաղաքապատկան շուկա, թե դա որտեղ կլինի առայժմ հստակ չէ»,- պարզաբանել է Դավիթ Առուշանյանը։

Երբ կենտրոնական փողոցներին հարող տարածքներում բացօթյա առևտրի արգելքն կանոնակագրված է, քաղաքապետարանը չի պատրաստվում զիջումների գնալ։ Միակ հարմար առաջարկը մնում է Մայակովսկի փողոցի «Լաչինի միջանցքի» շուկա տեղափոխումը, ինչը քաղաքապետի տեղակալը պնդում է, որ դարձյալ ժամանակավոր է։ Բայց չի բացառվում, որ մինչև հունվարի 1-ը ժամկետը երկարաձգվի, քանի դեռ քաղաքապետարանը չի հստակեցրել այն համայնքապատկան տարածքը, որտեղ հնարավոր կլինի նոր շուկա կառուցել։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP