Արաբկիրում 24 ժամով կադադարեցվի ջրամատակարարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+11.09 oC

Արաբկիրում 24 ժամով կադադարեցվի ջրամատակարարումը

09:25 28.02.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ ժամը 10։00-ից մինչև մարտի 1-ը ժամը 10։00-ը, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հ. Հակոբյան 10, 12 համարների, Հ. Էմինի 1-ից-16 համարների՝ իրենց կոտորակներով, ջրամատակարարումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

19:00 14.04.2025

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:48 14.04.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Ապրիլի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3862 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 167 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 152, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 550, առանց […] ...

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

18:39 14.04.2025

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:30 14.04.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում: ...

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

18:19 14.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի, 189 մարդու հաջողվել է կենդանի դուրս բերել փլատակներից: Ապրիլի 8-ին Ազգային թաղամասում գտնվող հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր, որտեղ ընթանում էր երգիչ Ռուբի Պերեսի ելույթը: Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: Հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են, որ հին շինությունը, […] ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

18:09 14.04.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են ապրիլի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

BACK_TO_TOP