16:05 24.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:
ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը և այլք:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը։ Նախարարը փաստել է՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
«Մենք շատ ընդհանրություններ ունենք, և վստահ եմ, որ համագործակցության համատեղ հարթակների ստեղծումը լավ հնարավորություն կլինի նաև երիտասարդների միջև շփման տեսանկյունից»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնելով: Նախարարը կարևորել է նաև Օմսկի մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով ուսուցման, ինչպես նաև համապատասխան դասագրքերով ապահովման հնարավորությունը:
Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Օմսկի նահանգում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող գործընթացները՝ առաջարկելով համագործակցության տարբեր ձևաչափեր: Նրա խոսքով՝ Օմսկի բուհերում սովորող շուրջ 80 հազար ուսանողներից 11 հազարն օտարերկրացի է, այդ թվում՝ ՀՀ-ից: Ալեքսանդր Բուրկովը շեշտել է Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ այլ բուհերի հետ համագործակցության կարևորությունը: Նա նաև անդրադարձել է նահանգի բուհերում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությանը, ներկայացրել Օմսկի հայկական դպրոցի գործունեությունը: Նահանգապետը կարևորել է հայկական սփյուռքի ներուժը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Օմսկի միջև իրականացվող համագործակցության ծրագրերում:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև մասնագիտական կրթության և ուսուցման, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը, մասնավորապես՝ համատեղ մարզական միջոցառումների անցկացման և երկու երկրներում թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությանը:
Նշենք, որ ՀՀ կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Վ. Բրյուսովի անվան պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոն և Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ:
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...
19:12 28.04.2025
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ ԱվանեսյանՄասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...
19:00 28.04.2025
Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...