16:38 24.08.2022
Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի մարզի Դոմոդեդովո գյուղի եկեղեցու տարածքում քահանա է սպանվել, կասկածյալը կալանավորվել է։ Դատախազության տվյալներով` հարձակվողը կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ է, սակայն թեմը հերքում է դա։
Տաճարի քահանայի սպանության և գույքը ոչնչացնելու կասկածանքով բերման է ենթարկվել տեղի 22-ամյա բնակիչը, ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության հաղորդագրության մեջ։
Ըստ քննիչների՝ կասկածյալը նախ հրկիզել է Դոմոդեդովո գյուղի Սուրբ Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու տարածքում գտնվող կիրակնօրյա դպրոցի դասասենյակներից մեկը:
«Ինչ-որ պահի սենյակ է մտել տաճարի քահանան, և կասկածյալը հարձակվել է նրա վրա և դանակի հարված է հասցրել տուժողին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քահանան տեղում մահացել է, ականատեսները ոստիկանություն են կանչել, որոնք բերման են ենթարկել հարձակվողին։
Մահացած քահանան վարդապետ Սերգեյ Լոպուխովն է, РБК-ին հայտնել են Պոդոլսկի թեմի մամուլի ծառայությունում։
Հարձակվողը, ըստ նախնական տվյալների, եղել է կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, հայտնում է շրջանի դատախազությունը։Թեմը հերքում է, որ հարձակվողը եղել է կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, գրում է РБК-ն։
Տղամարդը ցանկացել է թաքցնել հանցագործության հետքերը՝ փորձելով հրկիզել շենքը, հայտնել է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի զրուցակիցը։ Քրեական գործ է հարուցվել ոչ միայն սպանության (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մաս), այլև ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հոդվածով:
22:16 25.04.2025
Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
22:09 25.04.2025
Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՇվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...
21:48 25.04.2025
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...
21:39 25.04.2025
Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...
21:33 25.04.2025
Հայտնի է առաջին ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգան«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած պարտությունից հետո։ Թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։ «Վալյադոլիդը» բարձրագույն խումբ էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել 81 գնդակ, […] ...