Քննարկվել են Սևանի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Քննարկվել են Սևանի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները

23:07 08.08.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սևան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին Սևանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: «Հանդիպումն անցավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ, որն արդեն 2-3 նման հանդիպում էր անցկացրել` արձանագրելով մարդկանց առաջարկները և դիտարկումները: «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում մի քանի ժամ միավորվեցին և բաժանվեցին տեսակետները, և այդ ինքնատիպ խաչմերուկում հնչած առաջարկությունների, արված դիտարկումների առանցքում զարգացած, բարեկարգ, ներկայանալի Սևան ունենալու գաղափարն էր ու մեծագույն ցանկությունը:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպման սկզբում նկատեց, որ իրենք կարևորում են յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը, ու տարբեր սերունդների երկխոսությունը. մի հարկի տակ հավաքելը դրա վկայությունն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սևանա լճի հիմնահարցերը, Գագարինի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակավայրի կարգավիճակի հստակեցման, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության տեսակների, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված առանցքային հարցեր: Հարցադրումների մյուս շղթան ներառում էր տարածաշրջանում հնարավոր ներդրումների հավանականությունը, բիզնես միջավայրի զարգացումը, պետություն-մասնավոր հատված-համայնք համագործակցությունը, գրավիչ միջավայրի ստեղծումը, զարգացման հեռանկարների հստակեցումը»,- ներկայացրեց Սևանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը: Համայնքի համար առաջնահերթություններ են համարվել ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների բարելավումը, կանաչ տարածքների մշակումը, ժամանցի վայրերի ստեղծումը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հավաստմամբ՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպումը համարել է հաջողված և արդյունավետ, որը կարող է միաժամանակ մի շարք ծրագրերի ու նախաձեռնությունների սկիզբը լինել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP