ՄԱԿ-ը բախվում է օգնության միջոցների ռեկորդային պակասի. NYT – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

ՄԱԿ-ը բախվում է օգնության միջոցների ռեկորդային պակասի. NYT

10:02 23.08.2022

ՄԱԿ-ի գործակալությունները բախվում են աշխարհի երկրներին մարդասիրական օգնության ֆինանսավորման ռեկորդային սղության, բազմաթիվ երկրների կարիքների աճի. հարուստ դոնոր երկրների ուշադրության կենտրոնում Ուկրաինայի իրավիճակն է, գրում է New York Times-ը։ Պարբերականը նշում է, որ բացի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, պարենային ճգնաժամը, կորոնավիրուսային համավարակը, Աֆղանստանի ճգնաժամը, ինչպես նաև այլ երկրներում շարունակվող հակամարտությունները հանգեցրել են նաև ֆինանսավորման դեֆիցիտի:

Հրատարակությունը նշում է, որ հարուստ երկրների ներդրումներն այս տարի մի փոքր ավելացել են, բայց ավելի դանդաղ տեմպերով, քան անհրաժեշտ է, ինչը հանգեցրել է նրան, որ հումանիտար կարիքների ֆինանսավորումը կտրուկ զիջում է հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ ծախսերին:

«Սա ամենամեծ ֆինանսավորման բացն է, որը մենք երբևէ տեսել ենք, հիմնականում այն ​​պատճառով, որ աջակցության կարիք ունեցող խոցելի մարդկանց թիվը արագորեն աճում է», – աել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մարտին Գրիֆիթսը:

Մարդասիրական օգնության և փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունները նշում են, որ ֆինանսավորող երկրները շատ ավելի մեծ անհանգստություն են հայտնում Ուկրաինայի բնակչության համար, քան Մերձավոր Արևելքի կամ Աֆրիկայի բնակիչների, մասնավորապես ներքին քաղաքականության մեջ ուկրաինական հարցի նկատմամբ վերաբերմունքի պատճառով։ Ինչպես նշում է հրատարակությունը, ՄԱԿ-ը կոչ է անում դոնոր պետություններին և մասնավոր հիմնադրամներին նույն առատաձեռնությունը արտահայտել այլ երկրների նկատմամբ, որտեղ հումանիտար ճգնաժամ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

22:27 25.04.2025

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:39 25.04.2025

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...

BACK_TO_TOP