Ուռուցքաբանը խոսել է երիտասարդ կանանց կրծքագեղձի վտանգավոր հիվանդության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

Ուռուցքաբանը խոսել է երիտասարդ կանանց կրծքագեղձի վտանգավոր հիվանդության մասին

13:30 28.08.2022

Ֆիբրոադենոմա՝ գոյացություն, որն առավել հաճախ ի հայտ է գալիս 15-30 տարեկան  կանանց մոտ, ասել է ուռուցքաբան-մամոլոգ Դանաիլ Նազլիևը։ Նա Lente.ru-ին բացատրել է, թե ինչու է վտանգավոր  առաջին հայացքից  անվնաս թվացող  հիվանդությունը։

Անհնար է հստակ ասել, թե քանի կին ունի բարորակ ուռուցք՝ ֆիբրոադենոմա, քանի որ դա հաճախ ոչ մի կերպ չի արտահայտվում և պատահաբար հայտնաբերվում է սովորական հետազոտության կամ մամոգրաֆիայի ժամանակ, ասել է բժիշկը։ Այնուամենայնիվ, նույնիսկ փոքր ֆիբրոադենոման կարող է վերածվել քաղցկեղի, զգուշացրել է Նազլիևը։

«Երբեմն ուռուցքը կարելի է ձեռքով զգալ՝ այն խիտ է, շարժական, կպած չէ շրջակա հյուսվածքներին։ Ամենից հաճախ ֆիբրոադենոման ոչ մի կերպ չի արտահայտվում, երբեմն կարող է ցավ կամ անհանգստություն առաջացնել։ Եթե ​​ուռուցքը մեծ է, այն կարող է դեֆորմացնել կուրծքը։ Որոշ դեպքերում նկատվում է  ձևի փոփոխություն կամ դրանից արտահոսք»,- ասել է բժիշկը:

«Քաղցկեղային գոյացությունները երբեմն դժվար է տարբերել ֆիբրոադենոմայից, քաղցկեղը սովոր է քողարկվել, ուստի կասկածի դեպքում կարևոր է բիոպսիա անել»,- խորհուրդ է տվել Lenta.ru-ի զրուցակիցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

22:38 25.04.2025

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում: ...

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

22:27 25.04.2025

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...

BACK_TO_TOP