18:20 23.08.2022
«Անի» թաղամասի մի քանի փողոցներում դեռ քանդման աշխատանքներ են, անցած տարվանից սկսված ջրամատակարարման համակարգի նորացումն ավարտել են, բայց մեկ -երկու տեղամասերում կոյուղատար ցանցի նորոգման գործեր են բացվել։ Դրանց ավարտից հետո էլ, բացի երկու փողոցից մնացածում հիմնանորոգումներ այս տարի չեն լինի։ Սա հայտնի դարձավ գարնանը, երբ 58-ի բոլոր բնակիչները բողոքում էին ցեխից, ամռան այս ամիսներին արդեն բողոքի պատճառը փոշին էր ու անանցանելի վիճակը։
ՎԶԵԲ-ի ծրագրով հիմնանորոգումները մեկ տարով էլ կուշանան։ Հիմա ժամանակավոր հարթեցման ու խճապատման աշխատանքներ են կատարվում՝ ընդամենը փողոցներն անցանելի պահելու համար: Ամբողջ «Անի» թաղամասում ընդամենը երկու փողոց է այս տարվա մեջ ասֆալտապատվելու։ Խոսքը 3 և 11-րդ փողոցների մասին է, որոնք սուբվենցիոն ծրագրում են հայտնվել։ Արդեն աշխատանքներն ընթանում են։
Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված Գյումրիի երկու տասնյակ փողոցների և միջփողոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքները գրեթե միաժամանակ՝ հուլիսից սկսվեցին: Հայտարարված շինմրցույթներին մասնակցում էին 7 ընկերություններ, բայց առավել ցածր գին էին առաջարկել ու հաղթող էին ճանաչվել 5-ը: Ծրագրում են այն փողոցները, որոնք ավելի քան 30 տարի չեն նորոգվել, ինչի պատճառով խիստ վթարային վիճակում են հայտնվել նաև ներքին ենթակառուցվածքներն ու կոյուղատար համակարգը:
Ծրագրում ընդգրկված մյուս 19 փողոցները քաղաքի տարբեր թաղամասերում են։ Ռասկատլյան փողոցում աշխատանքները հուլիսից են սկսել, փոխել են կոյուղու խողովակաշարերը, հիմա դիտահորերն են փոխարինում նորերով։ Հիմնանորոգվող տարածքը ընդհանուր 9000 քմ է:
Հիմնանորոգվող տարածքն ընդհանուր 9000 քմ է: Աշխատանքները դանդաղում են հիմնականում սեփական տներին կից ինքնակամ բացված դռների ու դարպասների պատճառով, երբեմն ստիպված են լինում նախագծից շեղվել:
«Աշխատանքին ամեն ինչն էլ խանգարում է, բայց աշխատում ենք, որ և՛ բնակիչներին հարմար լինի, և՛ մուտքերը հարմար լինի, և՛ բնակարանների մոտ ջուր չկուտակվի։ Էն, ինչ որ հնարավոր է փոփոխություն կատարել, որը չի վնասի ընդհանուր գործին, կատարում ենք փոփոխություններն ու շարժվում ենք առաջ»,- նշում է «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ փոխտնօրեն Վաչիկ Ղազարյանը։
Փողոցից բացի, բարեկարգվելու և ասֆալտապատվելու են թաղամասի երկու բնակելի շենքերի բակերն ու հարակից տարածքները: Ռասկատլյան փողոցում ջրահեռացման ցանցի կառուցում նախատեսված չէ, անձրևաջրերի հեռացումը կկատարվի ինքնահոս եղանակով:
Բայց սուբվենցիոն ծրագրում ընդգրկված մի քանի փողոցներում կկառուցվեն ջրահեռացման փակ համակարգեր։ Իսկ լուսավորության ցանց կունենան բոլոր 21 փողոցները։ Ռասկատլյանում կտեղադրվեն 17 նոր լուսակետեր:
Հիմնանորոգվող բոլոր փողոցներում աշխատանքների ավարտի ժամկետը նույնն է՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ Անցած տարիների նախադեպերն հաշվի առնելով, չի բացառվում, որ մի քանիսը կդառնան փոխանցիկ օբյեկտներ՝ պայմանավորված աշխատուժի ու տեխնիկայի պակասով։
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...
08:25 11.03.2025
Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասինՍիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...
08:15 11.03.2025
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրաՏոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...