Դիաբետի դեմ դեղամիջոցն արդյունավետ է նաև ծանր ընթացքով COVID-19-ի դեմ. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

Դիաբետի դեմ դեղամիջոցն արդյունավետ է նաև ծանր ընթացքով COVID-19-ի դեմ. հետազոտություն

10:30 28.08.2022

Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մետֆորմինը, որը դիաբետի դեմ դեղամիջոց է, նվազեցնում է COVID-19-ի պատճառով մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդվում է New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածում։ Հետազոտության մասին հակիրճ նկարագրված է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում:

Ուսումնասիրությունը ընդգրկել  է 30-ից 85 տարեկան 1323 հիվանդի, որոնք բոլորն էլ ավելորդ քաշ  են ունեցել : Մարդկանց մեծ մասը պատվաստվել է։ Փորձարկվել են  երեք   դեղամիջոցներ՝ մետմորֆին, իվերմեկտին (հակամակաբույծ դեղամիջոց) և ֆլյուվոքսամին (հակադեպրեսանտ), պարզելու  արդյունավետությունը՝ COVID-19-ի ծանր ախտանիշների դեպքում: Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են վեց խմբի, որոնցից յուրաքանչյուրը ստացել է երեք դեղամիջոցներից մեկը կամ պլացեբո:

Թեև երեք դեղամիջոցներից և ոչ մեկը նշանակալի ազդեցություն չի ունեցել հիպոքսեմիայի (արյան ցածր թթվածնով հագեցվածություն),հոսպիտալացման կամ մահվան ռիսկի վրա: Մետֆորմինը որոշակի ազդեցություն է ունեցել այս բոլոր արդյունքների կանխարգելման գործում, բացառությամբ հիպոքսեմիայի: Պարզվել է, որ կորոնավիրուսային վարակի անբարենպաստ ելքերի ռիսկը նվազում է ավելի քան 40 տոկոսով և ավելի քան 50 տոկոսով, եթե դեղը նշանակվում է ախտանիշների ի հայտ գալու վաղ փուլում։ Սակայն մասնագետները նշում են, որ այս արդյունքը չի կարող վերջնական լինել, և այն պետք է հաստատվի նոր ուսումնասիրություններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

22:46 25.04.2025

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին։ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

22:38 25.04.2025

Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում: ...

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

22:27 25.04.2025

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP