19:12 20.08.2022
ԱՄՆ-ից Քեն Մաուլդինը ատրճանակով կրակել է արջի վրա, որը ներխուժել է իր տուն, – հայտնում է New York Post-ը։
Կոլորադոյի բնակիչ Քեն Մաուլդինին կինը արթնացրել է գիշերը ժամը 02:00-ի սահմաններում: «Երբ ես վեր կացա անկողնուց, Քելլին բղավեց՝ «Տանը արջ կա»: Ես անմիջապես վերցրի ատրճանակը», – ասել է տղամարդը:
Կնոջն արթնացրել է հաչող շունը։ Նա մոտեցել է տան երկրորդ հարկի ննջասենյակի դռանը և տեսել, որ ճաշասենյակում մի մեծ արջ կա։ Մաուլդինը ատրճանակով վազել է դեպի դուռը և կրակել գազանի վրա, որը զույգից մոտ երեք մետր հեռավորության վրա էր։ «Ես անմիջապես կրակեցի. նա գալիս էր ինձ վրա, իսկ ես շարունակեցի կրակել»,- պատմել է նա:
Տղամարդն ատրճանակի ողջ պահունակը դատարկել է արջի վրա, որից հետո գազանն ընկել է աստիճանների վրա և ցած գլորվել։ Զույգը անմիջապես ահազանգել է ոստիկանություն։ Նրանք ժամանել են Բնապահպանության ծառայության աշխատակիցների հետ։ Պաշտոնյաները կենդանուն սատկած են գտել։ Պարզվել է, որ գիշատիչը 180 կիլոգրամանոց արու է եղել: Պարզվել է նաև, որ Մաուլդինները գիշերը չեն փակել մուտքի դուռը, և արջը ներս է մտել՝ պարզապես սեղմելով դռան բռնակը։
18:57 25.04.2025
Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամիԱյսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ […] ...
18:52 25.04.2025
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքըԴիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […] ...
18:45 25.04.2025
Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը: ...
18:40 25.04.2025
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն ՉարենցավանումՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից շարունակաբար իրականացվող գիտելիքների ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության տարբեր համայնքներում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական բնույթի ուսումնավարժություններ։ Այս նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունների ձևավորման և ներգրավված կառույցների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ […] ...
18:35 25.04.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոնՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն: Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և […] ...
18:30 25.04.2025
Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել ենՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոլդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...