Շիրակի մարզի 176 ուսուցիչներ մասնակցում են ՇՊՀ-ի պարտադիր վերապատրաստումներին  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

 Շիրակի մարզի 176 ուսուցիչներ մասնակցում են ՇՊՀ-ի պարտադիր վերապատրաստումներին 

19:45 20.08.2022

ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Շիրակի պետական համալսարանը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում է անցկացնում։ Նեղ մասնագիտական, առարկայական կրթությունից բացի, վերապատրաստման ընթացքում ուսուցիչները գիտելիքներ են ստանում կամ թարմացնում հանրակրթության պետական չափորոշիչի հիմնական դրույթների, ծրագրերի, դասավանդման մեթոդների ու գնահատման համակարգի մասին:

Սա 5 տարին մեկ մանկավարժների համար պարտադիր գործընթաց է, որին հաջորդում է նաև պարտադիր ատեստավորումը։ Այն ուսուցիչներին թույլ է տալիս որակավորում ստանալ և շարունակել աշխատանքը դպրոցում։ Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը 12 մասնագիտություններով պարտադիր կվերապատրաստվեն 176 ուսուցիչներ։

Տարիքային հոգեբանություն, ներառական կրթություն, հանրակրթության ոլորտի օրենսդրություն, դիրքորոշում և արժեք, սրանք այն ընդհանրական թեմաներն են, որոնց մասին քննարկումներն ու վերլուծությունները հերթական պարտադիր ատեստավորման մասնակից մանկավարժների համար են։ Երկարամյա մանկավարժական փորձ ունեցողներն այս գործընթացը համարում են կրթության ժամանակակից պահանջներին պատրաստ լինելու հնարավորություն։ Առարկաների դասավանդման մեթոդները փոխվում են արագ, պահանջներն էլ ավելանում են։

Ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացն, ըստ էության, միտված է հանրակրթության ոլորտում ունենալ ժամանակակից մոտեցումներին տիրապետող, որակյալ մանկավարժներ, սակայն դա չի կարող լուծել այն հիմնական ու ցավոտ խնդիրը, որը տարեցտարի ավելի է խորանում։ Խոսքը վերաբերում է դպրոցներում տարբեր մասնագիտությունների գծով ուսուցիչների զգալի պակասին։ Ըստ վիճակագրության, վերջին 1 տարում Հայաստանում ուսուցիչների թիվը նվազել է մոտ 900-ով։ Մանկավարժական  բուհեր ընդունվողների թիվն է կտրուկ նվազել և հետո շատերը չեն ուզում մտնել դպրոց՝ հատկապես երիտասարդները։

«Մանկավարժների նկատմամբ մենք միշտ ունեցել ենք յուրահատուկ ուշադրություն։ Ես շատ հեռու չեն գնում՝ մոտ 20 տարի առաջ, ուսուցչի նկատմամբ հանրության վերաբերմունքը այլ էր, հիմա բոլորովին այլ է, սա շատ ցավով եմ ասում, որ էդ բացառիկ հարգանքը կորցնելուց զատ, նաև ֆինանսական խնդիրներ առաջացան ուսուցիչների համար»,- ասում է ՇՊՀ վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը։

Շիրակի պետական համալսարանը որպես մանկավարժական բուհ այս ուսումնական տարում նոր ուսանողներ չի ունենա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» բաժիններում։ Սա վերջին տարիների տխուր վիճակագրությունն է ոչ միայն Գյումրիի, նաև Հանրապետության բուհերի։ Բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների գծով ցուցանիշները բուհերում վատագույնն են։

«Ցավում եմ, բայց էդպես է, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունները, մեզ մոտ շատ-շատ կաղում են ոչ միայն  Գյումրիում, այլ նաև ամբողջ Հանրապետությունում։ Սա պետականորեն մտածելու տեղիք է տալիս, որովհետև պետությունը չի կարող հաջողություն ունենալ, եթե դպրոցը թույլ է։ Դպրոցը պետք է ուժեղացնել ու հիմնականում ճշգրիտ գիտությունների հաշվին»,- նշում է ՇՊՀ վերապատրաստումների դասախոս Ազատ Մաթևոսյանը։

Խնդրի կարգավորմանն ուղղված քայլերից մեկը, որն արվեց նախարարության առաջարկությամբ, հետևյալն է՝ բարձրագույն կրթությամբ, բայց մանկավարժի որակավորում չունեցող, 30 կրեդիտ ստացած մասնագետը կարող է մտնել դպրոց ու դասավանդել։ Ներկա իրավիճակում ելք է, բայց ըստ փորձագետների՝ առանցքային ու խորքային լուծում չէ։

Ենթադրելի է, որ տարիներ հետո վերապատրատող մասնագետները այս դեպքում արդեն գործ կունենան մանկավարժի որակավորում չունեցող, բայց ուսուցչի մասնագիտությունն ընտրած մասնագետի հետ։ Իսկ պարտադիր վերապատրաստումները ուսուցիչների համար հերթական ատեստավորման փուլը հաղթահարելու կարևոր գործընթաց են, որտեղ գնահատվում են ուսուցիչների մանկավարժական ու մեթոդական որակները։

Նախորդ տարվանից ներդրված կամավոր ատեստավորման դեպքում, չափվում են ուսուցիչների մասնագիտական գիտելիքները, այսինքն՝ կամավորության սկզբունքով վերապատրաստման է դիմում այն ուսուցիչը, ով վստահ է իր գիտելիքների վրա, որի արդյունքում հնարավորություն է ունենում բարձր աշխատավարձ ստանալ։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP