Միջին նորոգման աշխատանքներ են հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:59:43
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+12.09 oC

Միջին նորոգման աշխատանքներ են հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհին

17:26 20.08.2022

Նորոգվում է հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհը։ Մոտ 11 կմ երկարության ճանապարհն անցնում է Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը ուսումնասիրություններ է կատարել նշված հատվածում և տվել եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է միջին նորոգման, ըստ այդմ՝ կատարվում է մասնակի կամ ոչ հիմնային նորոգում, որն համարվում է քիչ ծախսատար և արդյունավետ։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

Հանրապետական նշանակության ճանապարհին ասֆալտաշերտի ճաքերն ու փոսերը կազմում են ճանապարհի վնասվածության մոտ 60 տոկոսը։ Անցած տարիներին ևս նույն ճանապարհին ընթացիկ նորոգումներ են կատարվել։ Հիմա միջին նորոգում ասվածը ենթադրում է ճանապարհային պատվածքի ծածկի ֆրեզում՝ քերում, հետո նոր ասֆալտաշերտի անցկացում։ Այն հիմնային նորոգումից տարբերվում է, գրունտային մաս չի հասնում, ճանապարհի ներկա վիճակը թույլ է տալիս առանց հիմքի հեռացման ավտոճանապարհը նորմալ երթևեկելի դարձնել։

«Երբ որ հիմնանորոգում ենք անում, ասֆալտի ծածկն ամբողջությամբ քանդում ենք, հետո շերտերով՝ ավազակոպճային շերտ, խիճ, խոշորահատիկ, ապա մանրահատիկ ասֆալտ ենք անում, իսկ էստեղ մենակ ճանապարհի վերին շերտը հանելով՝ ստանում ենք գրեթե նույն էֆեկտը, ավելի քիչ ծախսերով»,- ասում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի շահագործման բաժնի տարածքային համակարգող-ինժեներ Վահրամ Նորեկյանը։

Միջին նորոգման աշխատանքներն, ամեն դեպքում, միայն ասֆալտի ծածկույթի վերին շերտի թարմացում չի նախատեսում։ Որոշ հատվածներում, հիմնայինի գործ էլ է բացվում։ Ոչ մեծ մակերեսով, բայց փոսային նորոգումներ ևս կատարում են, որտեղ ճանապարհի հիմքերը թույլ են, շինարարը ամրացումներ է անում։

«Ճանապարհն ուսումնասիրել ենք ու այն տեղերում, որտեղ զգում ենք խաղացող հատվածներ կան, հիմքերը թույլ են, քանդում ենք, հիմքերը փորում ենք ու ամուր հիմքեր ենք տեղադրում»,- ասում է «Լեոպոլդ եվ ընկերներ» ՍՊԸ աշխղեկ Էդգար Ղազարյանը։

11 կմ երկարության ավտոճանապարհի մոտ 1600 քառակուսի մետր մակերեսով հատվածում հիմքերը ենթակա են ամրացման։ Մյուս տեղերում ճանապարհային պատվածքի ծածկի քերում և ասֆալտապատում է կատարվում։

Հանրապետական նշանակության նորոգվող ճանապարհն անցնում է 3 ՝ Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս գյուղերով։ Այն կմիանա սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվող Ամասիայի ճանապարհահատվածին։

Ավտոմոբիլային ճանապարհի նորոգումից հետո փողոցի լայնությունը նույնն է մնալու, ունենալու է հիմնականում 8, որոշ տեղերում՝ 7 մետր լայնություն։ Կողնակների ավազակոպճային շերտը ևս կթարմացվի։ Նախատեսվում է ազդանշանային սյուների լրացում ևս։

«Երկաթբետոնե այս սյուներն արդեն իրենց դարն ավարտում են, ու տարիներ հետո այլևս նման սյուներ դուք չեք տեսնի ճանապարհներին։ Արդեն 4-րդ տարին է մենք անցել ենք պլաստիկե սյուներին։ Դրանք անվտանգության էլեմենտներ են, որոնց սպասարկումը այնքանով է հեշտ, որ կողնակներին ուղղակի փորում ենք ու տեղադրում, իսկ հները տեղադրելիս բետոնապատում էինք»,- նշում է  «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի շահագործման բաժնի տարածքային համակարգող-ինժեներ Վահրամ Նորեկյանը։

Հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների նորոգումների ընթացքում երկաթբետոնյա սյուները հանվում են, փոխարինվում են պլաստիկե լուսարձակող վահանակներով։ Դրանք համարվում են հեշտ սպասարկվող ու վթարների դեպքում արագ վերականգնվող, իսկ վթարներից խուսափելու համար ճանապարհային երթևեկության կարգավորման նշանների տեղադրումը պարտադիր է, արագության գերազանցումներից խուսափելը՝ ևս։ Ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուպերհամակարգիչը փոխել է Չեմպիոնների լիգայի հաղթողի մասին կանխատեսումը

22:44 09.04.2025

Սուպերհամակարգիչը փոխել է Չեմպիոնների լիգայի հաղթողի մասին կանխատեսումը

Սուպերհամակարգիչը, որի հաշվարկները հիմնվում են Opta-ի վիճակագրական տվյալների վրա, կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հետագա ընթացքը: Ապրիլի 8-ին կայացած ՉԼ քառորդ եզրափակիչների առաջին խաղերից հետո կտրուկ նվազել են «Ռեալի» ու «Բավարիայի»՝ կիսաեզրափակիչ հասնելու շանսերը: «Արսենալը» կիսաեզրափակիչ հասնելու 96 տոկոս հավանականություն ունի, ինչպես նաև Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է՝ 28 տոկոս հավանականությամբ: Տիտղոսը նվաճելու երկրորդ թեկնածուն […] ...

Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

22:32 09.04.2025

Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, թե Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է: Այս ամենի ֆոնին սահմանին շարունակվում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: Նա նաև խոսել […] ...

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

22:25 09.04.2025

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

Ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած […] ...

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

22:19 09.04.2025

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […] ...

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ Անահիտ Մանասյան

22:08 09.04.2025

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։ Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն […] ...

SHANTNEWS

22:00 09.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP