21:56 08.08.2018
Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելս նահանգում երաշտ է: Իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ նահանգն ամբողջությամբ երաշտի ազդեցությանն է ենթարկվել:
Նահանգն ապահովում է Ավստրալիայի գյուղատնտեսական արտադրանքի մեկ քառորդը: Գյուղատնտեսներն ահազանգել են ցանքատարածությունների ոչնչացման, ջրի պակասի և ընտանի կենդանիներին կերակրելու դժվարությունների մասին:
Ավստրալիայի հարավարևելյան շրջանները հաճախ են պայքարում երաշտի դեմ: Սակայն այս տարվա երաշտը վերջին 50 տարիների ընթացքում ամենասաստիկն է ու ամենալայնատարածը: Երաշտն ընդգրկել է ավելի քան 800 հազար քառ. կմ տարածք։
New South Wales, Australia's most populous state, has been declared entirely in drought. https://t.co/GubfzQbVgw pic.twitter.com/v0Bf7zEa4z
— ABC News (@ABC) August 8, 2018
17:38 12.04.2025
Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզԲրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...
17:28 12.04.2025
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...
17:23 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումըԻրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...
17:13 12.04.2025
Սպիտակի ԲԿ-ը միացել է Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավինՄարզային միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը, հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ողջույնի իր խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը: «Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի […] ...
17:05 12.04.2025
Տվյալ տեղեկությունը ճիշտ չէ․ Թիկնիզյանի գործակալը անդրադարձել է ռուսական աղբյուրի հրապարակմանը«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է այն տեղեկությանը, թե մոսկովյան ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Տվյալ տեղեկությունը ճիշտ չէ, այն պետք է ավելի ուշադիր ստուգվի: Նոր պայմանագրի հարցով ակումբի հետ երկխոսություն է ընթանում»,- ասել է Թիկնիզյանի գործակալը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի […] ...
17:00 12.04.2025
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներինՍտրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Նիստերի առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները, ընթացող պատերազմները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...