Բնակչությանը ազատել մայր գումարների մարման ժամկետների խախտման հետևանքով առաջացած տույժերից. Վարդևան Գրիգորյանի առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+6.09 oC

Բնակչությանը ազատել մայր գումարների մարման ժամկետների խախտման հետևանքով առաջացած տույժերից. Վարդևան Գրիգորյանի առաջարկը

16:25 27.02.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ անդրադարձել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին և դրանից հետո ԱԺ-ում կազմակերպված լսումներին: Գրիգորյանի խոսքով՝ տեղի ունեցածից կարևորը թանկացումների մասին ձևավորված գնահատականներն էին:

«Մի կողմից հնչում էին պնդումներ, որ թանկացումները հակաժողովրդական բնույթի են, իսկ մյուս կողմից այդ բոլոր գնահատականներին տրվեցին անհամոզիչ, իրավաբանական ձևակերպումներից զուրկ, նույնքան չհիմնավորված պատասխաններ»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ մարդիկ գործի են դրել ինքնահարմարվելու մեխանիզմները, դարձյալ թակում են վարկային կազմակերպությունների դռները:

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում վարկային պարտավորություններ ունի համայնքների 90 տոկոսից ավելին:  Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ անցնող տարում միայն Շիրակի մարզում բանկերից և վարկային կազմակերպություններից վճարման կարգադրություն է ստացել 3800-ից ավելի վարկառու, իսկ գումարի բռնագանձման պահանջի մասին այս պահին քննարկվում է 20 հազարից ավելի դատական հայց»,- նշեց պատգամավորը:

Հաշվի առնելով դա՝ Գրիգորյանը, իր խոսքով, փոխանցեց ազգաբնակչության հորդորները. որոշակի օգնություն ցուցաբերել այս իրավիճակից դուրս գալու համար և բնակչությանն ազատել մայր գումարների մարման ժամկետների խախտման հետևանքով առաջացած տույժերից և տուգանքներից և սահմանել վարկերի մայր գումարի մարման նոր ժամանակացույց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP