Իսրայելի ԱԳՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդ դառնալու պատրաստակամություն է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

Իսրայելի ԱԳՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդ դառնալու պատրաստակամություն է հայտնել

11:18 15.08.2022

Իսրայելը դեռ պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 15-ին, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Ալոն Լավին, նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Իսրայելը պահպանում են «ազնիվ երկխոսություն» և «կապի բաց ուղիներ»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելը պատրաստ է օգնել կազմակերպել ռուսական և ուկրաինական կողմերի հանդիպումը, դիվանագետը պարզաբանել է. «Իսրայելը միշտ նրանց կողքին է»:

Փետրվարի 27-ին Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Նաֆթալի Բենեթը (հունիսի վերջին հրաժարական տվեց) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում միջնորդություն առաջարկեց՝ դադարեցնելու ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:39 25.04.2025

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...

Հայտնի է առաջին ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգան

21:33 25.04.2025

Հայտնի է առաջին ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգան

«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած պարտությունից հետո։ Թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։ «Վալյադոլիդը» բարձրագույն խումբ էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել 81 գնդակ, […] ...

BACK_TO_TOP