14:17 08.08.2018
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդեպ մահափորձի կազմակերպիչները մահափորձն իրականացնողներին 50 մլն ԱՄՆ դոլար են վճարել: Հետաքննության ընթացքում հայտնի դարձած այս տեղեկությունը հրապարակել է Telesur հեռուստաալիքը, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ պատվիրատուները գտել են 11 մարդասպանների, ովքեր մասնակցել են 2014 և 2017 թվականների անկարգություններին: Նրանց առաջարկվել է 50 մլն դոլար և տեղափոխում ԱՄՆ: Հետաքննության տվյալների համաձայն՝ հանցագործներին սովորեցրել են գործի դնել դրոններ և պայթուցիկ Չինակոտա մունիցիպալիտետում գտնվող ագարակներից մեկում:
Վենեսուելայի իշխանությունները մտադիր են ԱՄՆ-ից և Կոլումբիայից պահանջել արտահանձնել մահափորձի կազմակերպիչներին:
«Օգտագործելով արտահանձման վերաբերյալ համաձայնագրերը՝ վենեսուելական կողմը կխնդրի արտահանձնել այդ ահաբեկչության բոլոր հովանավորներին, կազմակերպիչներին և իրագործողներին, որոնք ապրում են ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կամ Կոլումբիայում»,- նշել է Մադուրոն հարձակման ժամանակ տուժած ուժայինների հետ հանդիպման ժամանակ:
«Ես հավատացած եմ, որ Թրամփը թույլ չի տա, որ ԱՄՆ-ի տարածքում քաղաքացիական և զինվորական ղեկավարների զանգվածային սպանություն նախապատրաստվի»,- հավելել է Վենեսուելայի նախագահը:
Մադուրոն նաև նշել է, որ Վաշինգտոնից շուտափույթ դիվանագիտական պատասխան է ակնկալում:
Հիշեցնենք, որ Մադուրոյի հանդեպ մահափորձ էր իրականացվել օգոստոսի 4-ին՝ Բոլիվարական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, երբ հեռուստատեսության ուղիղ եթերում ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Մահափորձն իրականացվել էր 2 դրոնների միջոով, որոնցից յուրաքանչյուրի վրա եղել էր 1կգ C4 պայթուցիկ: Վենեսուելական զինվորականներին հաջողվել էր ժամանակին հայտնաբերել և չեզոքացնել անօդաչու թռչող սարքերը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...