Նյու Յորքի վարորդները ստիպված կլինեն վճարել խցանումների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+9.09 oC

Նյու Յորքի վարորդները ստիպված կլինեն վճարել խցանումների համար

10:24 12.08.2022

Նյու Յորքում, որը համարվում է ԱՄՆ ամենամեծ խցանումներ ունեցող քաղաքը, քաղաքային իշխանությունները որոշել են ստիպել վարորդներին վճարել Մանհեթենի որոշ շրջաններ մուտք գործելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Քաղաքային իշխանությունների մտահղացմամբ՝ վճարը գանձվելու է վարորդներից, ովքեր մուտք են գործում կամ մնում են Մանհեթենի կենտրոնում գտնվող 60-րդ փողոցի և կղզու հարավային ծայրում գտնվող Battery Park-ի միջև ընկած հատվածում: Նման նախաձեռնությունը կնվազեցնի Մանհեթեն մուտք գործող մեքենաների թիվը 15-20 տոկոսով։ Մուտքի վճարը նախատեսվում է մտցնել 2023 թվականի վերջին։ Ակնկալվում է, որ պիկ ժամին մուտքի համար մեկ վարորդից կգանձվի ոչ ավելի, քան 23 դոլար, իսկ գիշերը գումարը կարող է կազմել 5 դոլար:

Քաղաքային իշխանությունները գաղափարին հավանություն են տվել դեռ 2019թ. Նախատեսվում էր դրամահավաք սկսել 2021 թվականին, սակայն այն ժամանակ կառավարությունն ընթացք չտվեց ծրագրին:

Բնապահպանական գնահատման արդյունքների համաձայն՝ նախաձեռնությունը կնվազեցնի խցանումների քանակը և կբարելավի օդի որակը։ Բացի այդ, ակնկալվում է, որ հասարակական տրանսպորտի ժողովրդականությունը կաճի 1-2 տոկոսով: Մուտքի վճարների ներդրման շնորհիվ հնարավոր կլինի նաեւ տարեկան 1-1,5 միլիարդ դոլար աշխատել, դրանք կծախսվեն հասարակական տրանսպորտի զարգացման վրա։

Աշխարհի միակ քաղաքը, որտեղ մուտքի նման վճար է ներդրվել, Լոնդոնն է։ Այն գործում է 2003 թվականից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

22:27 25.04.2025

Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

22:16 25.04.2025

Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

22:09 25.04.2025

Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...

SHANTNEWS

22:00 25.04.2025

SHANTNEWS

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:39 25.04.2025

Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...

BACK_TO_TOP