22:21 10.08.2022
Ռուս հնագետներն առաջին անգամ Կալինինգրադի մարզում հայտնաբերել են Վլադիմիր Մոնոմախի կնիքը։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 10-ին, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտում։
Ինչպես նշվում է ինստիտուտի հրապարակման մեջ, արքայազն Վլադիմիր Մոնոմախի կնիքը հայտնաբերվել է գիտնականների արշավախմբի կողմից միջնադարյան պրուսական Պրիվոլնոե-1 բնակավայրի պեղումների ժամանակ։ Հետևի մասում կա մակագրություն՝ բառերով, որոնք կարելի է կարդալ որպես «Տեր օգնիր քո ծառայ Վասիլիին»։
«Գտնված Մեծ Դուքսի կնիքը, ինչպես նաև Մոնոմախի թոռան՝ արքայազն Վսևոլոդ Մստիսլավիչի կնիքը, որը հայտնաբերվել է նույն բնակավայրում 2016 թվականին, վկայում են այն մասին, որ միջնադարում կապեր են եղել պրուսացիների և Հին Ռուսաստանի միջև՝ շատ ավելին, քան սովորական առևտրային հարաբերությունների շրջանակն է»,- ասել է Հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Յարոսլավ Պրասոլովը։
Պրոսոլովը հավելել է, որ նման կնիքներով փակցված են եղել պետական և դիվանագիտական մեծ նշանակություն ունեցող փաստաթղթեր, դրանք ուղղված են եղել պրուսացիների միջնադարյան հասարակության բարձրաստիճան պաշտոնյաներին։
«12-րդ դարում նման շփումների մասին հնագիտական վկայությունները նոր և ամենահետաքրքիր գլուխ են բացում տարածաշրջանի պատմության մեջ»,- նշել է պատմաբանը։
22:16 25.04.2025
Արարատի մարզում «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
22:09 25.04.2025
Հասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՇվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […] ...
21:48 25.04.2025
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են: ...
21:39 25.04.2025
Երևանում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […] ...
21:33 25.04.2025
Հայտնի է առաջին ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգան«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած պարտությունից հետո։ Թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։ «Վալյադոլիդը» բարձրագույն խումբ էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել 81 գնդակ, […] ...