«Քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց».Անդրանիկ Թևանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
2:30:13
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+5.09 oC

«Քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց».Անդրանիկ Թևանյան

13:31 27.02.2018

Մեկնաբանելով ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դատավճիռն ուժի մեջ թողնելու վերաբերյալ՝ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն կարծիք է հայտնել, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց քաղաքական մթնոլորտի շիկացման պատճառով, նախընտրական շրջանում:

«Դա  կապված չէր  նույնիսկ  մեկ քաղաքական ուժի  հետ, այլ կապված էր այն վախի մթնոլորտի հետ, որ ձևավորվել էր: Եվ այդ վախի մթնոլորտում հեշտ էր լինելու կոճակային մեծամասնություն ձևավորել խորհրդարանում: Պրոցեսը գնում է: Դե որ ժամանակին ձերբակալալել էին Սամվել Բաբայանին, հիմա հո չեն կարող  ասել, որ՝ գիտեք ինչ, մենք  ընտրություններից առաջ ուզում էինք վախի մթնոլորտ ձևավորել,հիմա որոշակի կոտրվել է այդ մթնոլորտը, մենք  մեծամասնությունուն ենք, ահա նրան բաց ենք թողնում»,- ասել է Անդրանիկ Թևանյանը:

«Ակնհայտ էր, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը նպատակ ուներ կոտրել հնարավոր նախընտրական բանավեճը և քաղաքական մթնոլորտը վերածել «քուչի բազառի», «թաղի տղաների» և 10 հազար դրամների մթնոլորտի:Սա  էր հիմնական նպատակը, որ իրականացրեցին: Իսկ այն, որ հիմա նրան շարունակում են պահել  անազատության մեջ, դա ուղղակի իներցիայի արդյունք  է», – հայտարարել է քաղաքագետը: 

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը դատապարտվել է  6 տարվա ազատազարկման այն բանի համար, որ մի խումբ անձանց դրդել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Տվյալ դեպքում խոսքը 5 հազար եվրո թղթադրամների մասին է, որոնք, ըստ քրեական գործի նյութերի, եղել են օրինական շրջանառությունից հանված և հատուկ ներկով  պատված:

Սանասար Գաբրիելյանը դատապարտվել է 3 տրվա ազատազրկման՝ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն օժանադկալեւո  համար   և Արմեն  Պողոսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն օժանդակելու մեղադրանքով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է բեռնատարների համար

00:00 12.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

23:59 11.04.2025

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:57 11.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

23:54 11.04.2025

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

23:51 11.04.2025

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...

Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանը

23:48 11.04.2025

Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP