12:11 27.02.2018
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հետևում են իրենց առաջնորդի սովորույթներին և բեղ-մորուք են պահում: Այդ մասին, ըստ Ermenihaber.am-ի, գրել է թուրք լրագրող Սալիհա Չոլաքը՝ նշելով, որ տարիներ շարունակ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները ոչ բեղ էին պահում, ոչ էլ մորուք, սակայն վերջին տարիներին բեղ, ապա նաև մորուք պահելը, AKP-ի պատգամավորների համար կարծես դարձել է նորաձև։
Սկզբում բեղ սկսեցին պահել Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները, այնուհետև հերթը հասավ նաև պատգամավորներին,- նկատել է Չոլաքը։
Մորուք պահած պատգամավորների ցուցակում են Թուրքիայի նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Յալչին Աքդողանը, AKP-ի խոսնակ Մահիր Ունալը և ուրիշներ։ Ուշագրավ է, որ այն AKP-ականները, ովքեր վերջին տարիներին մորուք են սկսել պահել, պաշտոնների են արժանացել։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ամիսներ առաջ ծաղրել էր «բեղավոր թուրք պաշտոնյաներին»՝ նշելով, որ պաշտոնյաների մեծ մասը բեղեր են պահում Էրդողանին հաճոյանալու համար:
Նշենք նաև, որ 1990-ականներին, երբ Էրդողանը նորահայտ քաղաքական գործիչ էր, աշխատում էր Ստամբուլի քաղաքապետարանում, և նրա վրա մեծ էր «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի ազդեցությունը, Ստամբուլի քեմալիստ քաղաքապետը խիստ զգուշացրել էր սափրել բեղերը, սակայն մերժում էր ստացել: 1994-ին, երբ Էրդողանը ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ, իր ենթականերին պարտադրեց բեղ պահել, քանի որ դա համարում էր իսլամական քաղաքակրթության կարևոր բաղադրիչ:
08:10 09.04.2025
Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհերՉինաստանի հյուսիսում ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) Հեբեյ նահանգի Չենգդե քաղաքի Լոնգհուա շրջանում: «Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ մնացած տարեցները […] ...
08:01 09.04.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...