Մարմաշենի վանական համալիրը Մշակույթի նախարարությանը ենթակա չի եղել. Լիլիթ Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Մարմաշենի վանական համալիրը Մշակույթի նախարարությանը ենթակա չի եղել. Լիլիթ Մակունց

00:28 08.08.2018

Մարմաշենի վանական համալիրը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ չէ։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է  մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Նախարարի պնդմամբ՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարությունը 2001 թվականին անհատույց, անժամկետ օգտագործման է հանձնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ օգտագործվող հուշարձանի պահպանությունը, պարտավոր է իրականացնել օգտագործողը, այսինքն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Մենք տեղեկացրել ենք, որ Մարմաշենը չի պատկանում մշակույթի նախարարությանը, չի գտնվում մշակույթի նախարարության ենթակայության տակ և հետևաբար, եկեղեցում բոլոր պահպանման, վերականգման պարտականությունները Մայր Աթոռին է պատկանում։ Եվ ամեն դեպքում, հաշվի առնելով, որ այն իրենից ներկայացնում է հուշարձան, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում հուշարձանների պահպանությանը, 2019 թվականին խնայողությունների հաշվին որոշել էին գումար հատկացնել, բայց այդ գումարի մի մասը հատկացնում ենք այս տարի՝ 2018-ից, նորից եմ ասում, չնայած որ իրավական որևէ պարտավորություն չունենք»,-ասել է նախարար Մակունցը։

Պետբյուջեից նախատեսված է հատկացնել 10 մլն դրամ ցամաքուրդի իրականացման նպատակով, որի արդյունքում ստորգետնյա ջրերը կուղղորդվեն կառույցի հիմնատակերից դուրս, նշել է նախարարը:

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ հակառակն է պնդել՝ ասելով, որ վանական համալիրը Հայ Առաքելական եկեղեցուն է տրված միայն  եկեղեցական կարգ, արարողություններ անցկացնելու համար, բոլոր այլ հարցերով պատասխանատու է ՀՀ մշակույթի նախարարությունը, քանի որ եկեղեցին իրենց ենթակայության տակ է:

«Մեզ տրված է օգտագործման, որը նշանակում է, որ մենք եկեղեցական արարողություններ կարող ենք անել, թեպետ առանց իրենց թույլտվության էլ կանեինք, բայց տրված է օգտագործման, նշանակում է եկեղեցին գործածում է եկեղեցի: Ես ինչ կարող եմ անել, մշակույթի նախարարությունը թույլ չի տալիս, նույնիսկ պետք եղած ժամանակ սովորական բաներ անելու, մենք ոչ մի կապ չունենք, մենք չենք կարող ոչինչ անել, անմիջապես քրեական գործ են հարուցում: Հազար ու մի պատճառ ունի շենքի քայքայումը: Իսկ էդ ջրամբարի կառուցման թույլտվությունը չպետք է տային ժամանակին»,- ասել է եպիսկոպոս Աջապահյանը:

Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ի նկարահանման  խումբն ընդամենը մի քանի օր առաջ էր եղել վանական համալիրում, երբ հերթական քարաթափման դեպքն էր գրանցվել: Գերխոնավացման պատճառով վանական համալիրում թափվում են ոչ միայն եկեղեցու պատերի արտաքին, այլև ներքին քարերը: Վանքի գմբեթի հատվածից մեծ ու փոքր քարեր են պոկվել : Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը վտանգված է: Իսկ թե ինչու է նման վիճակի հասել Պահլավունի իշխանների տոհմի կառուցած եկեղեցին, մի քանի պատճառներ են նշվում: Գրունտային ջրերի մակարդակն է բարձր, տեղանքը սողանքային գոտի է: Վանական համալիրի հոգևոր հովիվն էլ չի բացառում, որ  շինության ամրության վրա ազդել է նաև ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող ՀԷԿ-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP