19:39 05.08.2022
Գազաբալոնների ստուգաչափման և ճնշափորձարկման պարտադիր պահանջը օգոստոսի մեկից ուժի մեջ է, բայց հազարավոր մեքենաներ դեռ չունեն համապատասխան վկայագրեր, որոնց առկայության դեպքում է թույլ տրվում գազալցակայաններում լիցքավորում կատարել։ ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ գազաբալոններով շահագործվող մոտ 450 հազար տրանսպորտային միջոցներից ճնշափորձարկում անցել են 60 հազարը: Գործընթացը լիարժեք ավարտելու և մեքենաների կուտակումները նվազագույնի հասցնելու համար նախարարությունը սկսել է գործարկել ավտոմեքենաների էլեկտրոնային հերթագրման համակարգը: Մարզից ու Հանրապետության այլ տարածաշրջաններից Գյումրի հասած վարորդները ցուցակով են տվյալները նույնականացնում։ Նրանցից շատերը գրանցվել են նույնիսկ շաբաթներ առաջ:
Ճնշափորձարկող լիցենզավորված ընկերություններում էլի հերթեր են, բայց նախորդ շաբաթների համեմատ՝ կուտակումները մի փոքր նվազել են էլեկտրոնային հերթագրման հարթակը գործարկելուց հետո։
Առցանց հերթագրումից հետո 24 ժամվա ընթացքում ճնշափորձարկող լաբորատորիաների օպերատորները կապ են հաստատում վարորդների հետ ու հստակեցնում օրն ու ժամը, միաժամանակ վարորդի ու ավտոմեքենայի տվյալները մուտքագրվում են ընդհանուր էլեկտրոնային շտեմարան, որի տվյալները հասանելի են գազալցակայաններին։ Իսկ դրանք հաստատում են, որ մեքենան հերթագրման մեջ է, հերթագրումները հասնում են մինչ դեկտեմբեր ամիս։
Գյումրիի գազալցակայաններից շատերը դեռևս համակարգին միացած չեն ու շարունակում են նախկին տարբերակով լիցքավորում կատարել: ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ Հանրապետությունում գործող գազալցակայաններից էլեկտրոնային շտեմարանի համակարգին միացած են ոչ բոլորը, մնացածը հաջորդաբար շարունակում են միանալ բազային։
«Ըստ էության որևէ լուրջ խնդիր չկա պայմանավորված այդ գործընթացով։ Մենք նախապես հայտարարություն տարածել էինք, թե ինչ ընթացակարգով կարող են գազալցակայանները միանալ էլեկտրոնային շտեմարանին։ Այս պահի դրությամբ մոտ 400 գազալցակայաններից, կարծես թե, 380-ից ավելին արդեն միացել են շտեմարանին, և այս թիվը կարող է ամեն րոպե փոփոխվել»,- նշում է ՀՀ ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Նախարարությունը ժամկետներ սահմանելիս հաշվի էր առել Հանրապետությունում գազով շահագործվող տրանսպորտային միջոցների քանակը, և ըստ գերատեսչության, անցած վեց ամիսները բավարար ժամկետ էին գազով շահագործվող մոտ 450 հազար մեքենաների գազաբալոնները ճնշափորձարկման ենթարկելու, եթե վարորդներն այդ ժամանակը օգտագործեին օպտիմալ։
«Վարորդների հիմնական մասը էդ պրոցեսը թողել էր վերջին օրվան, և մեր տվյալներով՝ մարտ-փետրվար ամիսներին էդ գործընթացով զբաղվող վարորդներ գրեթե չեն եղել, հունիս ամսվա մեջ շատ քիչ՝ 200-300 վարորդներ են ճնշափորձարկում իրականացրել, բայց արդեն հուլիս ամսվա մեջ 30-40 հազարի է հասել այդ թիվը։ Սա փաստում է, որ ժամկետների մեջ չտեղավորվելը և գործընթացի ձգձգվելը կառավարության մեղքով չի, այլ վարորդների, որոնք կարող էին պրոցեսն ավելի վաղ նախաձեռնել»,- պարզաբանում է Սոնա Հարությունյանը։
Այժմ առաջնահերթության կարգով որոշվել է ճնշափորձարկել մարդատար ավտոմեքենաները, բացի դրանից, սեզոնային գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը հաշվի առնելով, լիցենզավորված ընկերությունները բեռնատար ավտոմեքենաների համար կիրառում են հերթագրման արտոնյալ մոտեցում:
Նախարարությունը շարունակում է նաև ճնշափորձարկող ընկերությունների լիցենզավորման գործընթացը, 27-ի փոխարեն արդեն Հանրապետությունում գործում են 30 ընկերություններ, մինչև օգոստոսի վերջ դրանց թիվը կավելանա: Իսկ տեսչական մարմինը գազալցակայաններում ստուգայցերը կսկսի հաջորդ շաբաթվանից, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն տուգանքների:
13:28 15.04.2025
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժԳլխավոր դատախազությունը 2024 թվականի մարտի 25-ին տեղեկացրել էր, որ դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի […] ...
13:22 15.04.2025
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ […] ...
13:16 15.04.2025
Երևանում ընտանի կենդանիների համար հերթական զբոսավայրն է բացվելՇարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել: Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր: Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են: ...
13:10 15.04.2025
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանովԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների […] ...
13:05 15.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ըԲացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության: Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, […] ...
12:57 15.04.2025
ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակՀայաստանն Ադրբեջանին պաշտոնապես առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը […] ...